Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ադրբեջանը պաշտոնապես չի հաստատել առնվազն 80 անձի գերեվարումը․ փորձագետ

Ադրբեջանը պաշտոնապես չի հաստատել առնվազն 80 անձի գերեվարումը․
փորձագետ

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս պահին Բաքվում պաշտոնապես պահվում է 55 հայ՝ այդ թվում քաղաքացիական գերիներ, ռազմագերիներ և քաղաքական հետապնդման ենթարկվող բանտարկյալներ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասել է միջազգային իրավունքի մասնագետ Սիրանուշ Սահակյանը նոյեմբերի 30-ին «Մեդիա կենտրոն»-ում կայացած՝ «Գերիների հնարավոր վերադարձ. միջազգային իրավունք և արդարադատություն» թեմայով ասուլիսի ժամանակ։

«Եթե փորձեմ բաղդատել այս տվյալները, ապա մենք ունենք 6 քաղաքացիական անձ, 41 ռազմագերի և 8 բարձրաստիճան քաղաքական և զինվորական  նախկին գործիչներ, ովքեր համարվում են քաղբանտարկյալներ։ Բայց կցանկանամ նշել, որ սա ընդամենը պաշտոնականացված գերիների թվաքանակն է»,-նշել է նա՝ հավելելով, որ բացի այդ, Ադրբեջանը գերեվարել է առնվազն 80 ռազմագերի և քաղաքացիական անձինք, ինչը պաշտոնապես չի հաստատել։

Նրա ընդգծել է, որ  դեռևս 2021 թվականի գարնանից չեն արձանագրվում դեպքեր, երբ Ադրբեջանը կպաշտոնականացնի 44-օրյա պատերազմի ընթացքում գերեվարված անձանց։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]