Երևանում՝ 11:07,   1 Մարտ 2024

Լոնդոնն արձագանքել է ԵՄ Մեծ Բրիտանիայի վերադառնալու մասին Եվրահանձնաժողովի ղեկավարի խոսքերին

Լոնդոնն արձագանքել է ԵՄ Մեծ Բրիտանիայի վերադառնալու մասին 
Եվրահանձնաժողովի ղեկավարի խոսքերին

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակի ներկայացուցիչը հերքել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենի խոսքերը երկրի՝ ԵՄ հնարավոր վերադարձի վերաբերյալ։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։ 

Ավելի վաղ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը խոստովանել էր, որ Մեծ Բրիտանիայի դուրս գալը Եվրամիությունից սխալ էր և ասել, որ նոր սերունդը պետք է ուղղի այն։ «Ես իմ երեխաներին անընդհատ ասում եմ. «Դուք պետք է շտկեք սա, մենք սխալվել ենք»: Կարծում եմ, որ այստեղ ուղղությունը պարզ է», - ասել է Եվրահանձնաժողովի նախագահը:

«Brexit-ի միջոցով ձեռք բերված ազատությունների շնորհիվ է, որ մենք ամրապնդել ենք մեր միգրացիոն համակարգը։ Brexit-ի միջոցով ապահովելու ենք այլ հաջողություններ»,- հակադարձել է Սունակի ներկայացուցիչը։ 

2016 թվականի հունիսին անցկացված հանրաքվեում բրիտանացիների 52%-ը կողմ էր Եվրամիությունից դուրս գալուն։ 2020 թվականի հունվարի 31-ին տեղական ժամանակով ժամը 23։00-ին երկիրը դուրս եկավ ԵՄ-ից 47 տարվա անդամակցությունից հետո։ 2021 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ է մտել կողմերի միջև առևտրի և համագործակցության մասին համաձայնագիրը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]