Երևանում՝ 11:07,   1 Մարտ 2024

Բլինկենը պատասխանել է ՆԱՏՕ-ին Ուկրաինայի հնարավոր անդամակցության մասին հարցին

Բլինկենը պատասխանել է ՆԱՏՕ-ին Ուկրաինայի հնարավոր անդամակցության 
մասին հարցին

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հայտարարել է, որ Ուկրաինան ՆԱՏՕ-ի ճանապարհին է և կմիանա այն ժամանակ, երբ դաշինքի անդամները վստահ լինեն, որ նա համապատասխանում է անդամակցության պայմաններին։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։ 

«Մենք հաստատեցինք Վիլնյուսում ընդունված պարտավորությունները, որ Ուկրաինան կդառնա ՆԱՏՕ-ի անդամ, երբ դաշնակիցներն ընդունեն, որ պայմանները կատարվում են», - ասել է պետքարտուղարը Բրյուսելում Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի հետ հանդիպման ժամանակ։

ՆԱՏՕ-ի երկրների արտաքին գործերի գերատեսչությունների ղեկավարների հանդիպումից հետո Բլինկենը խոստացել է, որ դաշինքի բոլոր անդամները կշարունակեն Ուկրաինային մատակարարել Ռուսաստանին դիմակայելու համար անհրաժեշտ ամեն ինչ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]