Երևանում՝ 11:07,   1 Մարտ 2024

Փրկարարները դուրս են բերել Կապան-Տաթև ավտոճանապարհին բախված և այն միակողմանի փակած բեռնատարները

Փրկարարները դուրս են բերել Կապան-Տաթև ավտոճանապարհին բախված և այն միակողմանի փակած բեռնատարները

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը նոյեմբերի 29-ին, ժամը 16։24-ին ահազանգ է ստացել, որ Վերին Խոտանան-Տանձավեր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են երկու բեռնատար, ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի․ տուժածներ չկան։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի Աղվանիի հենակետի մեկ մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ Կապան-Տաթև ավտոճանապարհի 28-րդ կմ-ին բախվել են «Volvo» (վարորդ՝ Ա․ Մ․) և «KamAZ» (վարորդ՝ Հ․ Բ․) մակնիշների բեռնատար ավտոմեքենաները, ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի։

Նշվում է, որ փրկարարները բեռնատար ավտոմեքենաները դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատվածից, այնուհետև «KamAZ» մակնիշի բեռնատարը քարշակել (մոտ 3 մ)․ ճանապարհը դարձել է երկկողմանի երթևեկելի։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]