Երևանում՝ 11:07,   1 Մարտ 2024

Ադրբեջանում տեղի ունեցած երկրաշարժը զգացվել է նաև ՀՀ Տավուշի մարզի բնակավայրերում

Ադրբեջանում տեղի ունեցած երկրաշարժը զգացվել է նաև ՀՀ Տավուշի մարզի բնակավայրերում

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը նոյեմբերի 29-ին, ժամը 19:49-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 15:49-ին) գրանցել է հյուսիսային լայնության 40.95⁰ և արևելյան երկայնության 46.75⁰ աշխարհագրական կոորդինատներով, Ադրբեջանի Մինգեչաուր քաղաքից 31 կմ հյուսիս-արևմուտք գտնվող 10 կմ խորությամբ օջախով 4․5 մագնիտուդով երկրաշարժ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6 բալ:

Նշվում է, որ երկրաշարժը զգացվել է Տավուշի մարզի Նոյեմբերյան, Իջևան, Դիլիջան և Բերդ քաղաքներում, ինչպես նաև Ազատամուտ գյուղում՝ 3 բալ ուժգնությամբ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]