Երևանում՝ 11:07,   1 Մարտ 2024

Քաղաքաշինության կոմիտեն պարզաբանել է բնակարանային ֆոնդի տեխնիկական վիճակի հետազննությունների անցկացման կարգը

Քաղաքաշինության կոմիտեն պարզաբանել է բնակարանային ֆոնդի տեխնիկական 
վիճակի հետազննությունների անցկացման կարգը

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարության նոյեմբերի 23-ի նիստում հաստատվել է Քաղաքաշինության կոմիտեի մշակած նախագիծը, որով սահմանվել է բնակարանային ֆոնդի տեխնիկական վիճակի հետազննությունների անցկացման և արդյունքում տրված եզրակացությունների վարման կարգը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Քաղաքաշինության կոմիտեն պարզաբանում է, որ կարգով ամրագրվել են բազմաբնակարան շենքերի և անհատական բնակելի տների տեխնիկական վիճակի հետազննության պատվիրման սուբյեկտները, հետազննությունների անցկացման նվազագույն պարբերականությունը, առավել վաղ անցկացման դեպքերը:

«Սահմանվել է, որ տեխնիկական վիճակի գնահատումն իրականացնող լիցենզավորված կազմակերպությունները հետազննության արդյունքում տրված եզրակացությունները եռամսյա պարբերականությամբ ներկայացնելու են Քաղաքաշինության կոմիտե: Եզրակացությունների ամփոփմամբ կոմիտեն վարելու է էլեկտրոնային մատյան և տվյալները հրապարակելու է նաև պաշտոնական կայքում։

Բացի այդ, տվյալները տրամադրվելու են Կադաստրի կոմիտեին՝ պետական գրանցման էլեկտրոնային մատյանում ներառելու նպատակով»,- ասվումէ պարզաբանման մեջ։

Ըստ աղբյուրի՝ կարգում հստակեցված է, որ բազմաբնակարան շենքերի համար տեխնիկական վիճակի հետազննությունը լիցենզավորված կազմակերպություններին պատվիրում է շենքի կառավարման մարմինը, իսկ դրա բացակայության դեպքում՝ համայնքը` սեփականատերերի կողմից պարտադիր նորմերի շրջանակներում կատարված վճարումների հաշվին: Անհատական բնակելի տների համար պատվիրում են սեփականատերերը։

Նշվում է, որ տեխնիկական վիճակի գնահատումը ցուցվում է իրականացնել ոչ ուշ, քան 10 տարին մեկ անգամ: Սակայն, որոշմամբ թվարկված են նաև այն դեպքերը, երբ այն պետք է իրականացնել ավելի վաղ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]