Երևանում՝ 11:07,   1 Մարտ 2024

Տանզանիայում գնացքի և ավտոբուսի բախման հետևանքով 13 մարդ է զոհվել

Տանզանիայում գնացքի և ավտոբուսի բախման հետևանքով 13 մարդ է զոհվել

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Տանզանիայում գնացքը բախվել է ավտոբուսին, ինչի հետևանքով զոհվել է 13 մարդ, վիրավորվել՝ 32-ը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել է հիվանդանոցներից մեկի գլխավոր բժիշկը։

Նշվում է, որ Դար էս Սալամից Մվանզա մեկնող ավտոբուսը բախվել է բեռնատար գնացքին երկաթուղային գծի հետ անցնող ճանապարհի վրա:

Միջադեպի պատճառները պարզվում են, սակայն արդեն ենթադրություն կա, որ ավտոբուսի վարորդն անցումում չի նկատել լուսացույցը։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]