Երևանում՝ 11:07,   1 Մարտ 2024

Կասեցվել է Սևանա լճից ապօրինի ջրօգտագործումը, կապարակնքվել՝ հորատված խորքային հորը

Կասեցվել է Սևանա լճից ապօրինի ջրօգտագործումը, կապարակնքվել՝ հորատված 
խորքային հորը

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի (ԲԸՏՄ) աշխատակիցներն ստուգում են իրականացրել «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում գտնվող հանգստյան գոտում և թիվ 3 հանրային լողափում։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից, պարզվել է, որ թիվ 3 հանրային լողափում գործունեություն ծավալող ընկերությունն առանց համապատասխան ջրօգտագործման թույլտվության տեխնիկական և կենցաղային նպատակով ջրառ է իրականացրել Սևանա լճից, իսկ հանգստյան գոտում քաղաքացի Ա. Ի.-ի կողմից ապօրինի հորատվել է խորքային հոր։

ԲԸՏՄ Գեղարքունիքի տարածքային բաժնի պետի որոշումներով կասեցվել է Սևանա լճից ապօրինի ջրօգտագործումը, կապարակնքվել՝ հորատված խորքային հորը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]