Երևանում՝ 11:07,   3 Մարտ 2024

Բարեգործությունը թվայնացնող «Իմաստ» հավելվածն արդեն հասանելի է

Բարեգործությունը թվայնացնող «Իմաստ» հավելվածն արդեն հասանելի է

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեք քայլով նվիրաբերությունների հնարավորություն տվող «Իմաստ» բջջային հավելվածը սոցիալական նախագիծ է, որի գերնպատակն է ոլորտը դարձնել թափանցիկ ու վստահելի, իսկ նվիրաբերությունները՝ արագ, հեշտ ու հասանելի ամբողջ հայության համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ստարտափ հեղինակը սոցիալական ձեռնարկատեր, GeekBrains ընկերության համահիմնադիր Հայկ Այրապետյանն է, որը Ռուսաստանից  Հայաստան է տեղափոխվել 44-օրյա պատերազմի ժամանակ՝ իր գիտելիքներով և փորձով Հայաստանին աջակից լինելու համար:

«Կյանքի նոր իմաստ փնտրելու ճանապարհին հասկացա, որ փնտրելու փոխարեն՝ ստեղծել է պետք ու այդպիսով ծնվեց նմանատիպ հավելված ստեղծելու գաղափարը»,-նշեց Այրապետյանը:

Ստարտափի տեսլականը միկրոնվիրաբերողների մեծ համայնք ստեղծելն է, որի կողմից կատարած ցանկացած աջակցություն կնպաստի Հայաստանի զարգացմանը, իսկ նվիրաբերության մշակույթի ներմուծումը զարգացման շարժիչ ուժ կլինի:

Միկրոնվիրաբերությունների «Իմաստ» հավելվածը, որը ստեղծվել է թվայնացնելու համար բարեգործական դաշտը նորարարական լուծումներով, հասանելի է Apple Store-ում և Google Play-ում: Ստարտափի գերնպատակն է ոլորտը դարձնել թափանցիկ ու վստահելի, իսկ նվիրաբերությունները՝ արագ, հեշտ ու հասանելի ամբողջ հայության համար: Այն հանդիսանում է հուսալի ու ապահով հարթակ թե՛ Հայաստանում գործող ՀԿ-ների ու հիմնադրամների, թե՛ նվիրաբերողների համար:

Հավելվածում տեղ են գտնում միայն իրավական ու ֆինանսական ստուգում անցած կազմակերպությունները և դրանց դրամահավաքային նախագծերը, որոնց աջակցելով նվիրաբերողները ստանում են պարբերական տեղեկատվություն իրենց կատարած աջակցության ազդեցության վերաբերյալ՝ ստանալով նորություններ ու ֆինանսական հաշվետվություններ։ Իսկ ճկուն գործիքակազմի շնորհիվ, հանգանակված ամբողջ գումարը անմիջապես փոխանցվում է կազմակերպության հաշվին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]