Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Իրանական ԱԹՍ-ները մոտեցել են Պարսից ծոց մտնող ԱՄՆ «Դուայթ Էյզենհաուեր» ավիակիր հարվածային խմբին

Իրանական ԱԹՍ-ները մոտեցել են Պարսից ծոց մտնող ԱՄՆ «Դուայթ Էյզենհաուեր» 
ավիակիր հարվածային խմբին

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իրանը տարածել է Պարսից ծոցում գտնվող ամերիկյան ռազմածովային ուժերի «Դուայթ Էյզենհաուեր» ավիակիր հարվածային խմբի տեսանյութը և լուսանկարները, որոնք արվել են անօդաչու թռչող սարքերի կողմից։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է Tasnim գործակալության հրապարակումից։

Իրանական ԱԹՍ-ները բավական մոտեցել են ամերիկյան ավիակիր հարվածային խմբին, երբ այն անցնում էր Հորմուզի նեղուցով դեպի Պարսից ծոց։

640c7377-7c4e-41ba-b7c8-eeac63e4a3ce.jpg (82 KB)

Tasnim-ի հաղորդմամբ՝ մարդու կողմից կառավարվող, ինչպես նաև անօդաչու հետախուզական համակարգերը հետևել են ամերիկյան ավիակիր հարվածային խմբին։  

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարները և բարձրաստիճան պաշտոնյաները հայտարարել են, որ «Դուայթ Էյզենհաուեր» ավիակիր հարվածային խմբի ներկայությունը ոչ միայն չի փոխում անվտանգային իրավիճակը, այլև լարվածություն և անապահովություն է առաջացնում տարածաշրջանում։ Ըստ հաղորդագրության՝ տարածաշրջանի երկրները կարող են առանց օտարերկրացիների միջամտության ապահովել տարածաշրջանի անվտանգությունը։

image-7f433d7052.jpg (30 KB)

Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, «Դուայթ Էյզենհաուեր» ավիակիր հարվածային խումբը Պարսից ծոցի ջրեր է մտել նոյեմբերի 26-ին։ Ըստ ԱՄՆ կենտրոնական հրամանատարության հայտարարության՝ հարվածային խումբը պարեկություն կիրականացնի՝ «ապահովելու նավարկության ազատությունն առանցքային միջազգային ջրուղիներում»։  

united-states-navy-janae-chambers-857155293.jpg (116 KB)

Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման միջև հակամարտության ընթացքում Եմենի ափերի մոտ և Կարմիր ծովում զինված խմբերը մի քանի անգամ գրավել են Իսրայելի հետ կապված նավեր։ Բացի այդ, Եմենի՝ հութի ապստամբների կողմից վերահսկվող հատվածներից ամերիկյան ռազմանավերի վրա են արձակվել բալիստիկ հրթիռներ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]