Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Հայրենական առաջին արբանյակը տիեզերք կարձակվի դեկտեմբերի 1-ին

Հայրենական առաջին արբանյակը տիեզերք կարձակվի դեկտեմբերի 1-ին

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական «Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորիայի և «Գիտական նորարարության և կրթության կենտրոն»-ի (CSIE) համատեղ աշխատանքների արդյունքում ստեղծված և Hayasat-1 անվանումը ստացած հայրենական առաջին արբանյակը տիեզերք կարձակվի դեկտեմբերի 1-ին՝ Երևանի ժամանակով 22:18-ին SpaceX ընկերության Falcon-9 հրթիռով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ այս մասին հայտնում են «Բազումք»-ից:

«Հայասաթ-1» արբանյակի թռիչքի նախատեսված էր նոյեմբերի 29-ին, սակայն որոշ սահմափակումների պատճառով SpaceX ընկերությունը Falcon-9 հրթիռի արձակման օրը տեղափոխել է:

Ավելի վաղ հայտնել էինք, որ արբանյակն անցել է թեստավորման բոլոր փուլերն ու պատրաստ է SpaceX ընկերության Falcon-9 հրթիռով տիեզերք թռչելուն: Թե ինչպես տիեզերական գաղափարը միավորեց «Բազումք»-ին ու CSIE-ին, և ստեղծվեց Hayasat-1-ը, կարող եք կարդալ «Արմենպրես»-ի անդրադարձում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]