Երևանում՝ 11:07,   21 Ապրիլ 2024

Գերբարակ ASUS Zenbook․ գեղագիտությունն ու տեխնոլոգիաները՝ մեկ սարքում

Գերբարակ ASUS Zenbook․ գեղագիտությունն ու տեխնոլոգիաները՝ մեկ սարքում

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պատկերացրեք մի նոութբուկ, որում միաձուլվել է տեխնոլոգիական հզորությունը և էլեգանտությունը։ ASUS-ը ձեզ համար բացում է մի նոր աշխարհ Zenbook շարքի սարքերի միջոցով․ դրանում համատեղված են գեղեցիկ դիզայնը, առաջատար գործառույթները և էկոլոգիականությունը։ 

Այս հոդվածում մենք կդիտարկենք երեք մոդել՝ ASUS Zenbook S 13 OLED, ASUS Zenbook 14X OLED ու Zenbook Pro 14 Duo OLED  և կանդրադառնանք դրանց առանցքային հատկանիշներին և եզակի առավելություններին։ Եկեք միասին հասկանանք՝ ինչու է պետք ուշադրություն դարձնել հենց այս նոթբուքերին նոր գաջեթ գնելիս:

ASUS Zenbook S 13 OLED

Z2.png (1.71 MB)

Սկսենք ASUS Zenbook S 13 OLED-ից․ ճարտարագիտական հրաշալիք և էկոլոգիական դիզայն ունեցող այս նոթբուքը իդեալական լուծում է նրանց համար, ովքեր անընդհատ շարժման մեջ են:

ASUS-ի ինժեներները զգալի ջանքեր են ներդրել այս սարքի տեխնիկական լուծումների մեջ։ Այսպիսով, նոթբուքի քաշը հասցվել է նվազագույնի՝ կազմելով ընդամենը 1 կիլոգրամ, իսկ հաստությունը՝ ընդամենը 1 սանտիմետր:

Zenbook S 13 OLED-ի յուրաքանչյուր տարր առավելագույնս օգտագործում է բարձր ճշգրտության ֆրեզերային հաստոցի միջոցով արտադրված կորպուսի ամբողջ տարածքը: Նման մոտեցումը ոչ միայն թույլ է տալիս ստեղծել կոմպակտ սարք, այլև ապահովում է ֆունկցիոնալության բարձր աստիճան: Անհավանական թեթև և բարակ նոթբուքն իդեալական ուղեկից է նրանց համար, ովքեր, անընդհատ շարժման մեջ լինելով, կարևորում են ոճն ու հարմարավետությունը։

Այս բարակ նոթբուքի կորպուսում տեղադրված է 13-րդ սերնդի հզոր Intel Core i3 պրոցեսոր՝ սարքի լավագույն արտադրողականությունն ապահովելու համար:

Անցնենք դիսփլեյին․ 13,3 դյույմանոց ASUS Lumina OLED էկրանը՝ կողմերի 16:10 հարաբերակցությամբ, 2,8K կետայնությամբ և HDR աջակցությամբ ցանկացած տեսանյութ կամ նկար վերածում է կիոնեմատոգրաֆի գլուխգործոցի:

Zenbook S 13 OLED-ի տարբերվող առանձնահատկություններից մեկն այն է, որ արտադրողները հավատարիմ են մնում շրջակա միջավայրի պահպանման նկատմամբ իրենց պատասխանատվությանը, ինչը լիովին համապատասխանում է ASUS-ի կորպորատիվ փիլիսոփայությանը: Այս մոդելը համարվում է ASUS ընկերության կողմից երբևէ արտադրված էկոլոգիապես ամենամաքուր նոթբուքը: Zenbook S 13 OLED-ի արտադրության բոլոր ասպեկտները՝ սկսած էներգաարդյունավետ բաղադրիչներից մինչև մտածված դիզայն, արտացոլում են ASUS-ի՝ շրջակա միջավայրում վտանգավոր նյութերի նվազեցման պարտավորությունը:

ASUS Zenbook 14X OLED

Z3.png (1.20 MB)

ASUS Zenbook շարքի հաջորդ վառ օրինակը ASUS Zenbook 14X OLED-ն է։ Թեթև, հզոր նոթբուք, որը ոչ միայն ուշադրություն է գրավում, այլև տպավորում է իր արտադրողականությամբ: Այս սարքը հագեցած է 13-րդ սերնդի հզոր Intel Core H սերիայի պրոցեսորով և NVIDIA GeForce RTX 3050 գրաֆիկական քարտով։

Zenbook 14X OLED-ը հատկապես առանձնանում է բարակ շրջանակ ունեցող NanoEdge OLED էկրանով․ 14,5 անկյունագիծ, կողմերի 16:10 հարաբերակցություն և տպավորիչ 2,8K կետայնություն: Այս էկրանի շնորհիվ պատկերը դառնում է շատ պարզ և ունենում է վառ գույներ, իսկ  թարմացման արագությունը 120 Հց է: Անկախ նրանից, թե դուք օգտագործում ենք այն խաղեր խաղալու, բովանդակություն ստեղծելու, թե աշխատելու համար, էկրանի պայծառությունն ապահովում է ճշգրիտ պատկեր:

Zenbook նոթբուքը ունի 32 ԳԲ հզորությամբ LPDDR5 օպերատիվ հիշողություն, որն ապահովում է նոթբուքի անխափան աշխատանքը և արագ արձագանքման արագությունը: 1TB PCIe 4.0 կուտակիչն էլ ավելի է բարելավում տվյալների պահպանման և որոնման արագությունն ու արդյունավետությունը։ Այն օգտատերերը, որոնք նոթբուքում նախընտրում են օպտիմալ աշխատունակությունը կգնահատեն այս մոդելը:

Zenbook 14X OLED-ը նաև հագեցած է հզոր 70 Վտ/ժ մարտկոցով, որն օգնում է ձեր նոթբուքին ավելի երկար աշխատել:

Zenbook Pro 14 Duo OLED

Z4.png (518 KB)

Մեր շարքի վերջին նմուշը Zenbook Pro 14 Duo OLED նոթբուքն է՝ կոմպակտ, բարձր արտադրողականությամբ սարք, որը հատուկ նախատեսված է ստեղծագործական աշխատանքի համար:

Առաջատար Intel պրոցեսորով և հատուկ NVIDIA գրաֆիկական քարտով՝ Zenbook Pro 14 Duo OLED-ն ապահովում է արտադրողականության բարձր մակարդակ ստեղծագործական առաջադրանքներ կատարելու ժամանակ: Անկախ նրանից, թե օգտատերը զբաղվում է գրաֆիկական դիզայնով, վիդեո խմբագրմամբ, թե 3D-ռենդերինգով, այս նոթբուքը կաշխատի անխափան և կբավարարի ստեղծագործող մասնագետի բոլոր կարիքները:

Zenbook Pro 14 Duo-ի գլխավոր առավելությունը կողմերի 16:10 հարաբերակցությամբ սենսորային OLED էկրանն է։ Այն հագեցած է 2.8K բարձր կետայնությունով, 120 Հց թարմացման բարձր արագությունով և ունի կինեմատոգրաֆիկ գունային գամմա, որը 100% համապատասխանում է DCI-P3 ստանդարտին: Գույնի ճշգրիտ վերարտադրության, Pantone հավաստագրումի և բարձր դինամիկ տիրույթի (HDR) շնորհիվ այն հստակ գունահաղորդում է ապահովում բովանդակություն ստեղծողների համար:

Նոթբուքը հագեցած է ScneenPad Plus սենսորային էկրանով, որն ապահովում է ֆունկցիոնալության և արդյունավետության լրացուցիչ մակարդակ։ Էկրանն ավտոմատ կերպով բարձրանում է, որպեսզի լինի օգտատիրոջ համար հարմար անկյունի տակ՝ ապահովելով աշխատանքի համար բնական և էրգոնոմիկ ինտերֆեյս:

Երկրորդ էկրանն իդեալական է բազմաբնույթ առաջադրանքների համար․ այն թույլ է տալիս բացել հավելվածների պատուհանները, աշխատանքային տիրույթը կամ մուլտիմեդիայի խմբագրման գործիքների պանելները:

Նոթբուքերի հիմնական հատկանիշները, որոնց պետք է ուշադրություն դարձնել

Անկախ նրանից` ASUS Zenbook-ի որ մոդելն եք ընտրում, կա մի քանի հիմնական առանձնահատկություն, որոնց վրա պետք է ուշադրություն դարձնեք սարքը գնելիս.

  1. OLED էկրաններ. բոլոր երեք մոդելները հագեցած են OLED դիսփլեյներով, որոնք ապահովում են վառ գույներ։ Տեսանյութեր կամ նկարներ դիտելիս օգտատերը կտեսնի բարձր որակի պատկեր, գույնի իսկական սևությամբ և կոնտրաստի հիանալի հարաբերակցությամբ։
  2. Բարձր արտադրողականությամբ պրոցեսորներ. այս նոթբուքերն ապահովում են տարբեր մակարդակի հաշվողական հզորություն՝ Zenbook S 13 OLED-ում Intel Core i3-ի, իսկ Zenbook 14X OLED և Zenbook Pro 14 Duo OLED-ի այլ գերժամանակակից առաջատար պրոցեսորների շնորհիվ:
  3. Շարժականություն. Zenbook շարքի սարքերը հայտնի են իրենց չափազանց բարակ և թեթև դիզայնով, ինչի շնորհիվ դրանք իդեալական ընտրություն են անընդհատ շարժման մեջ գտնվող օգտատերերի համար:
  4. Էկոլոգիապես մաքուր դիզայն. Zenbook S 13 OLED-ն առաջատար դիրք է զբաղեցնում բնապահպանական պատասխանատվության հարցում՝ ցույց տալով ASUS-ի նվիրվածությունն ավելի կանաչ ապագայի գաղափարին:

Ինչո՞ւ OLED դիսփլեյ

Ներկայացնում ենք 5 պատճառ, թե ինչու պետք է ընտրել OLED դիսփլեյով նոթբուք․

  • DCI-P3 գունային տարածության 100% երանգներ

OLED էկրանով հագեցած ASUS-ի նոթբուքերը կարող են ճշգրիտ վերարտադրել DCI-P3 գունային տարածության մեջ ներառված բոլոր երանգները: DCI-P3-ը կինոարտադրության գունային գամայի փոխանցման ստանդարտ է, այնպես որ դուք կստանաք հարուստ, իրական գույներ, ինչը հատկապես կարևոր է պրոֆեսիոնալ գրաֆիկայով և տեսանյութերի խմբագրումով զբաղվող մասնագետների համար:

  • Վնասակար կապույտ լույսի 70%-ով նվազեցում

Օրվա ընթացքում համակարգչի առջև երկար ժամանակ անցկացնող մասնագենտները կարող են վստահ լինել, որ OLED էկրանի այս հատկությունը կպաշտպանի իրենց տեսողությունը: Կապույտ լույսը կարող է առաջացնել աչքերի հոգնածություն և անքնություն, ուստի կապույտ լույսի մակարդակի 70%-ով նվազեցումը թույլ է տալիս խուսափել աչքի հոգնածությունից:

  • Արագության գերազանց հատկանիշներ (120 Հց/0,2 մվ)

Այս հատկության շնորհիվ նոթբուքներն իդեալական ընտրություն են գեյմերների և վիդեո մասնագետների համար: Թարմացման բարձր արագությունը՝ 120 Հց և ցածր արձագանքման ժամանակը՝ 0,2 մվ, ապահովում են սահուն շարժվող պատկերների նվագարկումը և էկրանի գերազանց արձագանքը:

  • Հստակ պատկեր ցանկացած պայծառության դեպքում

Էկրանի պատկերը մնում է հստակ և ճշգրիտ ցանկացած լուսավորության պայմաններում: Գերազանց պատկերը պայծառության տարբեր մակարդակներում ապահովում է սարքի հարմարավետ օգտագործումը ցանկացած իրավիճակում:

  • DisplayHDR 500/600 True Black հավաստագիր

Այս հավաստագիրը երաշխավորում է կոնտրաստի բարձր մակարդակ և սև գույնի հստակ երանգ։ DisplayHDR 500/600 True Black-ի շնորհիվ ունենում եք սևի մուգ երանգ և հարուստ գույներ:

Հաճելի բոնուս․ Microsoft 365-ի բաժանորդագրություն

2023 թվականի նոյեմբերի 1-ից դեկտեմբերի 31-ը ASUS-ն առաջարկում է հատուկ ակցիա Հայաստանի հաճախորդների համար։ Այս ժամանակահատվածում ցանկացած Zenbook, Vivobook S կամ Vivobook Pro նոթբուք գնելիս դուք կստանաք 1 տարվա Microsoft 365 օֆիսային փաթեթի անվճար ակտիվացման կոդ:

Microsoft 365-ի բաժանորդագրություն ստանալու համար պարզապես գրանցեք ձեր գնումը ակցիայի կայքում՝ https://asus.events/microsoft  մինչև 2024 թվականի հունվարի 7-ը:

Վերջաբան

ASUS Zenbook նոթբուքերի շարքը ժամանակակից դիզայնի, առաջադեմ տեխնոլոգիաների և շրջակա միջավայրի պահպանման հավատարմության համադրություն է: ASUS Zenbook S 13 OLED-ը նոր ստանդարտներ է սահմանում թեթև նոթբուքերի կատեգորիայում՝ տպավորելով իր շարժականությամբ, հզորությամբ և շրջակա միջավայրի հանդեպ նվիրվածության գաղափարով: Իր հերթին ASUS Zenbook 14X OLED-ն ունի առաջատար տեխնիկական բնութագիր, ներառյալ տպավորիչ էկրանը, հզոր պրոցեսորը և գրաֆիկական քարտը, ինչը բարձրացնում է ակնկալիքների նշաձողը շարժական սարքերի համար:

ASUS-ը շարունակում է առաջ մղել տեխնոլոգիական առաջընթացը՝ օգտատերերին առաջարկելով նոթբուքեր, որոնք ոչ միայն համապատասխանում են, այլ նաև նոր ստանդարտներ են սահմանում շարժական հաշվողական սարքերի արտադրության մեջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]