Երևանում՝ 11:07,   25 Մայիս 2024

Սև ծովի փոթորկից տուժել է Բաթումին. հեղեղվել են քաղաքի փողոցները

Սև ծովի փոթորկից տուժել է Բաթումին. հեղեղվել  են քաղաքի փողոցները

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սև ծովի Աջարիայի ափին արդեն երկրորդ օրն է ուժգին փոթորիկ է մոլեգնում. Բաթումիի կենտրոնական փողոցները հեղեղված են, վնասվել են ենթակառուցվածքները:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին   հայտնում է տեղական «Բաթումելեբի» գործակալությունը։

«Փոթորիկը Սև ծովում հասնում է 4-5 բալի: Ուժեղ ալիքների հետևանքով վնասվել է Բաթումիի նոր բուլվարի ենթակառուցվածքը, հեղեղվել են քաղաքի կենտրոնական փողոցները, որոշ բաժանորդների էլեկտրաէներգիա չի մատակարարվում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ականատեսները սոցցանցերում կադրեր են հրապարակում, որոնցում երևում է, թե ինչպես են ալիքները հասնում մոտակա բակերը՝ ոչնչացնելով ամեն ինչ իրենց ճանապարհին։ Վնասվել են նաև Քոբուլեթիի ենթակառուցվածքները: Սկսել են վերականգնման աշխատանքները։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am