Երևանում՝ 11:07,   22 Մայիս 2024

Երևանի Կոմիտասի պողոտայում երկու ավտոմեքենաների բախման հետևանքով կան զոհեր

Երևանի Կոմիտասի պողոտայում երկու ավտոմեքենաների բախման հետևանքով կան զոհեր

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը նոյեմբերի 26-ին, ժամը 09:28-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Կոմիտասի պողոտայում՝ Րաֆֆու անվան դպրոցի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ բախվել են «Audi» (վարորդ՝ Վ. Ա.) և «VAZ» (վարորդ՝ Լ. Խ.) մակնիշների ավտոմեքենաները։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «VAZ» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներից մեկը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ մահացել է։

Նշվում է, որ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, «VAZ» մակնիշի ավտոմեքենայից դուրս բերել մյուս ուղևորին (Կ. .Խ, ծնված 1957 թ․) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

Վարորդ Լ. Խ.-ն (ծնված 2001 թ․) և ուղևոր Կ. Խ.-ն (ծնված 1957 թ․) հոսպիտալացվել են բժշկական կենտրոն, որտեղ Կ․ Խ.-ն մահացել է, իսկ Լ․ Խ.-ի առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am