Երևանում՝ 11:07,   28 Մայիս 2024

Շիրակի մարզում իրականացվում է սուբվենցիոն 27 ծրագիր

Շիրակի մարզում իրականացվում է սուբվենցիոն 27 ծրագիր

ԳՅՈՒՄՐԻ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Շիրակի մարզի համայնքների կողմից ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն է ներկայացվել տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 32 սուբվենցիոն ծրագրի ամբողջական փաթեթ՝ 130 ենթածրագրերով, որից հաստատվել է 27 ծրագիր՝ 108 ենթածրագրերով։

Ինչպես  «Արմենպրես»-ը տեղեկանում է Շիրակի մարզպետարանից՝  ծրագրերի ընդհանուր նախահաշվային գումարը կազմում է 7 մլրդ 477 մլն դրամ, որից ՀՀ պետական բյուջեից համաֆինանսավորման չափաբաժինը կազմում է 3 մլրդ 895 մլն դրամ (52%), համայնքի բյուջեի ֆոնդային մասը՝ 3 մլրդ 492 մլն (46.8%) և այլ ներդրողներ՝ 89 մլն (1.2%)։ Ծրագրեր են իրականացվում 42 բնակավայրում։

Շիրակի մարզպետարանի Զարգացման ծրագրերի մշակման և իրականացման բաժնի պետ Կարեն Բադիշյանը տեղեկացնում է, որ ծրագրային ոլորտները բազմազան են՝  ոռոգման ու խմելու ջրագծեր, փողոցների լուսավորություն, ասֆալտապատում, գազաֆիկացում, մանկապարտեզների, համայնքային կենտրոնների նորոգում, մեքենասարքավորումների ձեռքբերում և այլն։

«Այս պահին կարելի է ասել, որ 8 ծրագիր ավարտված է, 12 ծրագիր ընթացիկ փուլում է, 1-ը՝ համալիր փորձաքննության փուլում, մեկ ծրագիր էլ՝ բողոքարկման պրոցեսի մեջ, ևս 5 ծրագիր կիրականացվի արդեն 2024 թվականին։ Ի դեպ, ծրագրեր կան նաև 2022 թվականից տեղափոխված»,-նշեց Կարեն Բադիշյանը՝ տեղեկացնելով, որ  թեև 2024 թվականի համար ամբողջական  հայտերի ընդունման վերջնաժամկետը նոյեմբերի 25-ն է, բայց այս պահին էլ մարզի բոլոր համայնքներից ստացված հայտեր կան։  

Մարզպետարանի Զարգացման ծրագրերի մշակման և իրականացման բաժնի պետի ասելով՝  համայնքները վերջին տարիներին ավելի ակտիվ են մասնակցում սուբվենցիան ծրագրերին։ «Եթե համեմատենք անցած տարիների հետ, տարբերությունն ակնհայտ է՝ սուբվենցիոն ծրագրերի մեկնարկը 2018 թվականից է տրվել ու մինչև 2023 թվականը հսկայական տեղաշարժ ունենք քանակային, ծավալային  ու գումարային առումով։ Աճը պայմանավորված է նաև բնակավայրերի միավորումով՝ նախկինում փոքր բնակավայրերը չէին կարող ծրագրեր ներկայացնել, իսկ միավորման արդյունքում շատ հարցեր համայնքներում արդեն կարող են լուծվել»,-նշեց Կարեն Բադիշյանը՝ կարևորելով այն հանգանամքնը, որ  դիտարկվում են միայն այն համայնքների սուբվենցիոն հայտերը, որոնց նախորդ տարվա հարկերի ու տուրքերի վճարները 90 տոկոս և ավելին են, դրանից ցածրի դեպքում հայտի դիտարկումը ենթակա է քննարկման։        

Արմենուհի Մխոյան

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am