Երևանում՝ 11:07,   21 Ապրիլ 2024

Գարիկ Կարապետյանը դարձել է երիտասարդների ծանրամարտի աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր

Գարիկ Կարապետյանը դարձել է երիտասարդների ծանրամարտի աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ Գարիկ Կարապետյանը դարձել է երիտասարդների աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  մեքսիկական Գվադալախարա քաղաքում ընթացող աշխարհի երիտասարդների առաջնության տղամարդկանց 102 կգ քաշային կարգում Կարապետյանը պոկում վարժություն գլխավերևում պահել է 175 կգ և դարձել փոքր ոսկե մեդալակիր: Հրում վարժությունում նա բարձրացրել է 203 կգ և նվաճել փոքր արծաթե մեդալ: Երկամարտի 378 կգ արդյունքով Գարիկ Կարապետյանը դարձել է երիտասարդների աշխարհի առաջնության չեմպիոն:

Ավելի վաղ երիտասարդների ԱԱ-ում ոսկե մեդալակիր էր դարձել Գոռ Սահակյանը և Ալեքսանդրա Գրիգորյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]