Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Նիկոլ Փաշինյանը և Աբդ Ալ-Լատիֆ Ջամալ Ռաշիդը քննարկել են հայ-իրաքյան համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր

Նիկոլ Փաշինյանը և Աբդ Ալ-Լատիֆ Ջամալ Ռաշիդը քննարկել են հայ-իրաքյան 
համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Իրաքի Հանրապետության նախագահ Աբդ Ալ-Լատիֆ Ջամալ Ռաշիդի գլխավորած պատվիրակությանը:

Լուսանկարները՝ Հայկ Մանուկյանի

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, Նիկոլ Փաշինյանը ողջույնի խոսքում նշել է.

«Մեծարգո պարոն նախագահ, ուրախ եմ ողջունել Ձեզ և Ձեր գլխավորած պատվիրակությանը Հայաստանի Հանրապետությունում: Ձեր այցը նշանակալից և, ըստ էության, պատմական է, որովհետև Իրաքի առաջին նախագահն եք, որ այց եք ունենում Հայաստանի Հանրապետություն:

Մեր երկրների միջև հարուստ մշակութային և պատմական կապեր կան, և պիտի ուրախությամբ արձանագրեմ, որ նաև տնտեսական կապերի որոշակի ակտիվություն է նկատվում: Հույս ունեմ՝ Ձեր այցի ընթացքում տնտեսական համագործակցությունն ավելի կխորանա: Իհարկե, հիմա նաև աշխարհում և տարածաշրջանում բավականին բարդ իրավիճակ է, և ուրախ կլինեմ Ձեր գնահատականները լսել ընդհանուր իրավիճակի և լուծումների վերաբերյալ:

Մեծարգո պարոն նախագահ, թույլ տվեք ևս մեկ անգամ ողջունել Ձեզ Հայաստանի Հանրապետությունում և հույս հայտնել, որ մեր երկրների բարձրաստիճան պաշտոնյաների միջև փոխադարձ այցերն ավելի հաճախակի կդառնան Ձեր այս պատմական այցի արդյունքներով»:

Իրաքի Հանրապետության նախագահն իր հերթին նշել է.

«Մեծարգո պարոն վարչապետ, թույլ տվեք շնորհակալություն հայտնել Ձեզ և շնորհակալություն հայտնել իմ գլխավորած պատվիրակությանը Ձեր երկրում ընդունելու համար: Մենք երեկ ենք ժամանել և անցկացրած ժամանակը եղել է արդյունավետ և հետաքրքիր:

Նախագահի հետ հանդիպման ընթացքում քննարկել ենք երկու երկրների հարաբերությունները տարբեր ոլորտներում, ինչպես նաև խոսել ենք Իրաքում այժմ առկա իրավիճակի վերաբերյալ, անդրադարձել երկկողմ համագործակցությանը քաղաքական, տնտեսական, առևտրաշրջանառության ոլորտներում: Հույս ենք հայտնում, որ այն էլ ավելի կամրապնդվի:

Ցանկանում եմ նաև իմ զորակցությունը հայտնել հայ ազգին` տեղի ունեցած արհավիրքի` Հայոց ցեղասպանության կապակցությամբ: Անձամբ ներկա եմ գտնվել Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին: Կարևոր եմ համարում ընդգծել Իրաքի հայ համայնքի դերը, որի առկայությունը մեր երկրում գալիս է հնագույն ժամանակներից, խոսքը գնում է մոտ 10 հազար տարվա մասին: Իրաքի ժողովուրդը մեծ օգուտներ է քաղել հայ բնակչությունից, որոնց թվում են` բժիշկներ, գիտնականներ, տարբեր ոլորտների մասնագետներ»: 

ՀՀ վարչապետը և Իրաքի նախագահը քննարկել են տնտեսության, առևտրաշրջանառության, բարձր տեխնոլոգիաների, էներգետիկայի, ջրային պաշարների, զբոսաշրջության ոլորտներում համագործակցությանը վերաբերող հարցեր:

Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանը, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին վերաբերող հարցերի:

Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից էթնիկ զտման քաղաքականության հետևանքով 100 հազարից ավելի բռնի տեղահանված անձանց հումանիտար խնդիրներն ու դրանց հաղթահարման ուղղությամբ Հայաստանի կառավարության կողմից իրականացվող քայլերը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]