Երևանում՝ 11:07,   26 Մայիս 2024

ՀՀ վարչապետն ընդունել է Եվրոպական հեռարձակողների միության նախագահին

ՀՀ վարչապետն ընդունել է Եվրոպական հեռարձակողների միության նախագահին

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական հեռարձակողների միության նախագահ Նոել Կուրանին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ վարչապետը կարևորել է Հայաստանի հանրային հեռուստաընկերության և Եվրոպական հեռարձակողների միության միջև սերտ համագործակցությունն ու համատեղ նախագծերի իրականացումը:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հանրային հեռուստաընկերության դերը և ընդգծել վերջինիս շարունակական զարգացման, վերազինման, աշխատակիցների մասնագիտական կարողությունների բարձրացմանն ուղղված աշխատանքների անհրաժեշտությունը:

Նոել Կուրանը նշել է, որ ԵՀՄ-ն շահագրգիռ է Հայաստանի հանրային հեռուստաընկերության հետ սերտ համագործակցությամբ և պատրաստ է նպաստել վերջինիս զարգացմանն ու կարողությունների ընդլայնմանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ժամանակակից պայմաններում հեռուստաընկերությունների դերին, ապատեղեկատվության դեմ պայքարին, խոսքի ազատությանը վերաբերող հարցեր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am