Երևանում՝ 11:07:36,   7 Դեկտեմբեր 2023

66 մահ՝ 10 ամսում. ՔԿ-ն ներկայացրել է Երևանում արձանագրված ՃՏՊ-ների հետևանքով մահվան դեպքերի վիճակագրությունը

66 մահ՝ 10 ամսում. ՔԿ-ն ներկայացրել է Երևանում արձանագրված ՃՏՊ-ների 
հետևանքով մահվան դեպքերի վիճակագրությունը

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանում 2023-ի տարեսկզբից մինչև նոյեմբերի 1-ը արձանագրվել է 1071 վթար, 604 վրաերթ, ընդհանուր՝  1675 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց զոհ է դարձել 66 քաղաքացի:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին վիճակագրական տվյալներ է ներկայացրել Քննչական կոմիտեն: Վիճակագրության մեջ նշված է, որ 2023-ի 10 ամիսներին մայրաքաղաքում 8-ով ավելի մահվան ելքով ՃՏՊ-ներ են գրանցվել, քան ամբողջ 2022-ի ընթացքում:

ՀՀ քննչական կոմիտեն քաղաքացիներին հորդորում է դրսևորել զգոնություն, չխախտել երթևեկության կանոնները, հետիոտներին՝ ճանապարհներն անցնել հատուկ այդ նպատակով նախատեսված տեղերով։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]