Երևանում՝ 11:07:36,   7 Դեկտեմբեր 2023

Գերմանիայի պաշտպանության նախարարը չհայտարարված այցով ժամանել է Կիև

Գերմանիայի պաշտպանության նախարարը չհայտարարված այցով ժամանել է Կիև

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը չհայտարարված այցով ժամանել է Կիև։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը Պիստորիուսի հետ հանդիպմանը շնորհակալություն է հայտնել 1 միլիարդ եվրոյի ռազմական աջակցության համար։

«Ուրախ եմ հանդիպել իմ գերմանացի գործընկեր Բորիս Պիստորիուսին։ Շնորհակալություն Բունդեսվերին 1 միլիարդ եվրոյի ռազմական օգնության փաթեթի համար, որը պետք է ամրապնդի Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունը մինչև ձմեռ», - գրել է Ումերովը X սոցիալական հարթակում։

Նա նշել է, որ ռազմական օգնության փաթեթը ներառում է նաև 10 Leopard1 տանկեր։

Ըստ գերմանական ԶԼՄ-ների՝ Բորիս Պիստորիուսը նաև բանակցություններ կվարի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]