Երևանում՝ 11:07:36,   7 Դեկտեմբեր 2023

Ծաղկունքում շահագործման հանձնվեց հիմնանորոգված բուժամանկաբարձական կետը

Ծաղկունքում շահագործման հանձնվեց հիմնանորոգված բուժամանկաբարձական 
կետը

ԳԱՎԱՌ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Սևան համայնքի Ծաղկունք գյուղում  շահագործման  է հանձնվել  հիմնանորոգված և կահավորված բուժամանկաբարձական կետը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից՝ նորացված բուժամբուլատորիայի բացման արարողությանը մասնակցել են ֆրանսիական  «Բժշկական օգնություն և զարգացում» ասոցիացիայի Սևան-Գրենոբլ համագործակցության առողջապահության ոլորտի օպերատոր, վարչական հարցերով պատասխանատու Ժան-Կլոդ Ռոսսենը, պատասխանատու Նելլի Ստեփանյանը, Սևանի համայնքապետարանի,  բժշկական կենտրոնի ներկայացուցիչներ, բուժամբուլատորիայի աշխատակիցներ, ծաղկունքցիներ:

Ծաղկունքի բուժամանկաբարձական կետի վերանորոգման և կահավորման ծրագիրն իրականացվել է  Սևան-Գրենոբլ համագործակցության շրջանակներում՝ «Բժշկական օգնություն և զարգացում» կազմակերպության միջոցներով:

Ամբողջովին  հիմնանորոգված, կահավորված, ջեռուցվող բուժկետն այսուհետ իր այցելուներին կդիմավորի ներկայանալի պայմաններում, ժամանակակից պահանջներին համապատասխան` առաջին բուժօգնությունը դարձնելով հասանելի և հարմարավետ:

Բուժամբուլատորիան «Բժշկական օգնություն և զարգացում» ասոցիացիայի կողմից ստացել է նաև առաջին օգնության համար անհրաժեշտ սարքավորումներ, տեխնիկական միջոցներ, իսկ Սևանի բժշկական կենտրոնի կողմից համալրվել է անհրաժեշտ գույքով։

Ծաղկունք բնակավայրի վարչական ղեկավար Սասուն Մինասյանի փոխանցմամբ` Ծաղկունք գյուղում իրականացված ծրագիրն ունենալու է շարունակություն՝  2024 թվականին վերանորոգվելու են բուժկետի  սպասասրահը և նախամուտքը:

Ծաղկունքի բուժկետի բացման արարողությունից հետո հայ և ֆրանսիացի  պաշտոնյաների այցը շարունակվել է Սևան  համայնքի Դդմաշեն, Գեղամավան գյուղերում, Սևան քաղաքի Գոմաձոր թաղամասի բուժկետում, որտեղ էլ առաջիկա ծրագրերի իրականացման վերաբերյալ ձեռք է բերվել նախնական պայմանավորվածություն:

 

Խոսրով  խլղաթյան

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]