Երևանում՝ 11:07:36,   7 Դեկտեմբեր 2023

Նյու Յորքի հանրային գրադարանի Հումանիտար հետազոտությունների կենտրոնն անվանակոչվել է հայազգի Վարդան Գրիգորյանի պատվին

Նյու Յորքի հանրային գրադարանի Հումանիտար հետազոտությունների կենտրոնն 
անվանակոչվել է հայազգի Վարդան Գրիգորյանի պատվին

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Նյու Յորքի հանրային գրադարանի Հումանիտար հետազոտությունների կենտրոնն անվանակոչվել է ամերիկահայ պատմաբան, «Ավրորա» միջազգային մարդասիրական մրցանակի համահիմնադիր Վարդան Գրիգորյանի պատվին։

fffffffff.jpg (249 KB)

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է Հայաստանի ազգային գրադարանի «Ֆեյսբուք»-յան էջում:

Հումանիտար հետազոտությունների կենտրոնը բաղկացած է չորս ընդհանուր ուսումնական դասասենյակներից, երկու անվանական սրահներից։ Կենտրոնն ունի նաև այլ ծրագրային տարածքներ հետազոտական միջոցառումների համար, որոնց ընթացքում լայնորեն կիրառվում են գրադարանի հավաքածուները: Դրանք ընդգծում են հետազոտությունների համար գրադարանում ստեղծված հնարավորությունները:

«Վարդան Գրեգորյան» կենտրոնը գիտաշխատողներին առաջարկում է աշխատասենյակներ, կրթաթոշակներ և ուսումնական սենյակի հասանելիություն հետազոտողների և գրողների համար, որոնց աշխատանքը կշահի գրադարանի հավաքածուների ինտենսիվ օգտագործումից:

Վարդան Գրիգորյանը մեծապես նպաստել է Նյու Յորքի հանրային գրադարանի վերականգնմանն ու վերածննդին։ Նա գրադարանի նախագահն էր 1981-1989 թվականներին։ Գրիգորյանի ղեկավարությամբ գրադարանը համաշխարհային ճանաչման կրթական հաստատություն դարձավ։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]