ՀՀ կառավարությունը 69 միլիոն 834,5 հազար դրամ է հատկացրել Գեղարքունիքի մարզի սուբվենցիոն ծրագրերի համար

ԳԱՎԱՌ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ կառավարության հերթական նիստում որոշում է կայացվել 69 միլիոն 834,5 հազար դրամ հատկացնել Գեղարքունիքի մարզում ավարտին հասցված կամ ավարտական փուլում գտնվող մի շարք սուբվենցիոն ծրագրերի ֆինանսավորման համար։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչությունից՝ 2 միլիոն 28 հազար դրամ հատկացվել է Մարտունի համայնքի Ծովինար բնակավայրի ոռոգման համակարգի կառուցման և նորոգման, 28 միլիոն 556,3 հազար դրամ՝ Մարտունի համայնքի Վարդաձոր բնակավայրում խմելու ջրի օրվա կարգավորիչ ջրամբարի և սնուցող ջրատարի կառուցման, 39 միլիոն 250,2 հազար դրամ՝ 44-օրյա պատերազմում Ճամբարակ համայնքից զոհված զինծառայողներին նվիրված հուշահամալիրի կառուցման և «Տոռնադո» պատկերով հուշարձան-քանդակի ձեռքբերման աշխատանքների համար։
Գեղարքունիքի մարզում սուբվենցիոն ծրագրերով նախատեսված շինարարական աշխատանքները շարունակվում են մի քանի տասնյակի հասնող կառույցներում։
Խոսրով Խլղաթյան
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում