Երևանում՝ 11:07:36,   7 Դեկտեմբեր 2023

Կիևը հայտարարել է Լեհաստանի հետ սահմանի արգելափակման հետևանքով տնտեսության հնարավոր վնասի մասին

Կիևը հայտարարել է Լեհաստանի հետ սահմանի արգելափակման հետևանքով 
տնտեսության հնարավոր վնասի մասին

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեհական փոխադրողների կողմից սահմանի արգելափակումն ապագայում ծայրահեղ վնաս կհասցնի Ուկրաինայի տնտեսությանը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտարարել է Ուկրաինայի էկոնոմիկայի փոխնախարար Տարաս Կաչկան։

«Դա չափազանց վնասակար է Ուկրաինայի տնտեսության համար, քանի որ սահմանի լեհական կողմում արգելափակված բեռնատարները նվազեցնում են ապրանքների արտահանման հնարավորությունը: Մեր արտահանողներից շատերը տուժում են դրա պատճառով, հատկապես նրանք, ովքեր սննդամթերք կամ ապրանքներ են մատակարարում խոշոր արդյունաբերական ձեռնարկություններին: Եվ դա մեծ հարված կլինի արտահանողների և ուկրաինական տնտեսության համար»,-ասել է Կաչկան համաուկրաինական հեռուստամարաթոնի եթերում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]