Երևանում՝ 11:07:36,   29 Նոյեմբեր 2023

ԱՄՆ-ում հետաքննություն են սկսել Hyundai-ի և Kia-ի կողմից 6,4 մլն մեքենաների հետկանչման առնչությամբ

ԱՄՆ-ում հետաքննություն են սկսել Hyundai-ի և Kia-ի կողմից 6,4 մլն մեքենաների 
հետկանչման առնչությամբ

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ ավտոմեքենաների անվտանգության կարգավորող մարմինը հետաքննություն է սկսել Hyundai և Kia ընկերությունների կողմից մեքենաների հետկանչման առնչությամբ, որն ազդել է 6,4 միլիոն ավտոմեքենաների վրա։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Կորեական ավտոարտադրողները 2016 թ․-ից ի վեր մի քանի անգամ մեքենաները հետ են կանչել արգելակման համակարգի և հրդեհի վտանգի պատճառով։

ԱՄՆ ճանապարհային երթևեկության անվտանգության ազգային վարչությունը հայտնել է, որ սկսում է աուդիտորական հարցում՝ գնահատելու՝ արդյոք Hyundai-ի և Kia-ի կողմից թերությունների վերաբերյալ որոշումները կայացվել են ժամանակին և արդյոք դրանք համապատասխանել են հաշվետվության պահանջներին։ Բացի այդ, վարչությունը մտադիր է հասկանալ տարբեր թերությունների նկարագրություններն ու հետկանչումների միջև ձեռնարկված միջոցները:

Սեպտեմբերին կորեական ավտոարտադրողները ԱՄՆ-ում հետ են կանչել 3,37 միլիոն մեքենա՝ պատճառաբանելով շարժիչում հրդեհի բռնկման վտանգը։ Նրանք մեքենաների սեփականատերերին հորդորել էին մեքենաները կայանել դրսում՝ կառույցներից հեռու, մինչև թերությունների լուծման գործընթացի ավարտը։  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]