Երևանում՝ 11:07,   15 Ապրիլ 2024

Իրանի նախագահը 50 երկրների ղեկավարների կոչ է արել ճնշում գործադրել Իսրայելի վրա

Իրանի նախագահը 50 երկրների ղեկավարների կոչ է արել ճնշում գործադրել 
Իսրայելի վրա

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին նամակ է հղել 50 երկրների ղեկավարների՝ Իսրայելի վրա ճնշում գործադրելու կոչով, որպեսզի վերջինս դադարեցնի իր հարձակումները Գազայի հատվածի վրա։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդել է Tasnim գործակալությունը։

Ըստ գործակալության տվյալների՝ Ռայիսիի ուղերձը հասցեագրված է, այդ թվում՝ Ռուսաստանի և Չինաստանի նախագահներին, ինչպես նաև Հորդանանի, Ղազախստանի, Թուրքիայի, Քենիայի և Հարավաֆրիկյան Հանրապետության ղեկավարներին։

Ռայիսին նամակի հասցեատերերին միասնության և համակարգման կոչ է արել, որպեսզի արդյունքում Իսրայելին պարտադրվի հրադադար հայտարարել Գազայում:

Ըստ Գազան վերահսկող պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման տվյալների՝ իսրայելական հարվածներից զոհերի թիվը հասել է 13 000-ի։ Նրանց թվում կա ավելի քան 5500 երեխա։ Շուրջ 30 000 մարդ վիրավոր է։

Իսկ իսրայելցի զոհված զինվորների և սպաների թիվն, ըստ Իսրայելի պաշտպանության բանակի, հասել է 380-ի։ Հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի հարձակման ժամանակ Իսրայելում զոհվել էր 1200 մարդ, շուրջ 240 մարդ գերեվարվել էր։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]