Երևանում՝ 11:07,   15 Ապրիլ 2024

Հունաստանը և Թուրքիան հնարավոր համագործակցության ուղղությունները 15-ից ընդլայնել են մինչև 31-ի

Հունաստանը և Թուրքիան հնարավոր համագործակցության ուղղությունները 15-ից 
ընդլայնել են մինչև 31-ի

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունաստանը և Թուրքիան հնարավոր երկկողմ համագործակցության ոլորտներն ընդլայնել են 15-ից մինչև 31՝ դեկտեմբերի 7-ին Աթենքում երկու երկրների ղեկավարների նախագահությամբ կայանալիք Համագործակցության բարձրագույն խորհրդի նիստից առաջ։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից։

Հաղորդվում է, որ ըստ Հունաստանի արտաքին գործերի փոխնախարար Կոնստանտինոս Ֆրագոյանիսի՝ Apogevmatini թերթում հրապարակված հոդվածի՝ երկկողմ համագործակցության դրական օրակարգի թեմաներով դեկտեմբերի 7-ին կայանալիք հանդիպումը կլինի այս նախաձեռնության շրջանակներում վեցերորդը։

«Հոկտեմբերի 16-ին Աթենքում կայացած վերջին հանդիպմանը ջերմ մթնոլորտում իմ զրուցակցի՝ Թուրքիայի ԱԳ փոխնախարար Բուրաք Աքչափարի հետ հաստատեցինք մեր ընդհանուր ցանկությունը՝ անհապաղ սկսելու մի շարք համաձայնագրերի ստորագրումը կոնկրետ գործողությունների վերաբերյալ, որոնք հասունացել են։ Սկսելով 15 թեմաներից` (երկկողմ համագործակցության) դրական օրակարգը ներկայումս ներառում է 31 թեմա», - գրել է Ֆրագոյանիսը:

«Դրանցից մի քանիսը կարող են նպաստել երկու կողմերի փոքր և միջին ձեռնարկությունների գործունեությանը շինարարության, տրանսպորտի, զբոսաշրջության ոլորտներում: Մյուսները կխրախուսեն հունական և թուրքական ստարտափներին՝ համատեղ ստեղծելու նորարարական էկոհամակարգեր և համագործակցելու հետազոտությունների և տեխնոլոգիաների բնագավառում», - հավելել է նա։

Դեկտեմբերի 7-ին Աթենքում նախատեսված նիստը տեղի կունենա Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությամբ, դրան կմասնակցեն երկու երկրների նախարարների կաբինետների բազմաթիվ անդամներ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]