Երևանում՝ 11:07,   15 Ապրիլ 2024

Հայաստանի շախմատի կանանց և տղամարդկանց թիմերը ԵԱ-ի 5-րդ տուրում պարտություն են կրել

Հայաստանի շախմատի կանանց և տղամարդկանց թիմերը ԵԱ-ի 5-րդ տուրում 
պարտություն են կրել

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի կանանց և տղամարդկանց թիմերը շարունակում են ելույթները Եվրոպայի թիմային առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցաշարի 5-րդ տուրում Հայաստանի տղամարդկանց ընտրանին մրցեց Գերմանիայի հավաքականի հետ և զիջեց 1-3 հաշվով: Հայաստանի ընտրանու կազմում պարտություն կրեցին Հայկ Մարտիրոսյանը և Հրանտ Մելքումյանը: Միավորը կիսեցին Գաբրիել Սարգսյանը և Սամվել Տեր-Սահակյանը:

Կանանց մրցաշարում Հայաստանի թիմի մրցակիցը Ֆրանսիան էր: Հայկական ընտրանին պարտվեց 0,5-3,5 հաշվով: Լիլիթ Մկրտչյանը կիսեց միավորը, իսկ Մարիամ Մկրտչյանը, Էլինա Դանիելյանը, Սուսաննա Գաբոյանը պարտվեցին:

Շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունը տեղի է ունենում նոյեմբերի 11-20-ը՝ Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում: Մրցաշարը բաղկացած է 9 տուրից: Տղամարդկանց մրցաշարին մասնակցում է 38, իսկ կանանց մրցաշարին՝ 32 թիմ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]