Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Եվրո-2024-ի կազմակերպիչները ներկայացրել են առաջնության պաշտոնական գնդակը

Եվրո-2024-ի կազմակերպիչները ներկայացրել են առաջնության պաշտոնական 
գնդակը

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի եվրոպական ասոցիացիան` ՈՒԵՖԱ-ն, ներկայացրել է 2024 թվականի ֆուտբոլի Եվրոպայի առաջնության պաշտոնական գնդակը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` գերմանական «Ադիդաս»-ի և ՈՒԵՖԱ-ի համատեղ գնդակը ստացել է «Ֆուտբոլասեր» (Fussballliebe) անվանումը: Գնդակի ներսում հատուկ տեխնոլոգիա է  տեղադրված, որը հնարավորությունը կտա խաղային իրավիճակներում հնարավորինս  ճիշտ որոշումներ կայացնել:

400948544_886561856172610_6824042217455873387_n.jpg (553 KB)

Ավելի վաղ կազմակերպիչները ներկայացրել էին Եվրո-2024-ի թալիսմանին: Ֆուտբոլի առաջնության մասկոտը` թալիսմանը, արջուկ է: Թալիսմանը հարգանքի տուրք է մեծ ժողովրդականություն վայելող մանկական խաղալիքներին, որոնք ստեղծվել են Գերմանիայում՝ 20-րդ դարի սկզբին:  Այն կրում է Ալբերտ անվանումը:

Ֆուտբոլի Եվրոպայի 2024 թվականի առաջնությունը կկայանա Գերմանիայի 10 քաղաքներում, 2024 թվականի հունիսի 14-ից հուլիսի 14-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]