Երևանում՝ 11:07:36,   7 Դեկտեմբեր 2023

Այս տարի Հայաստանում գնաճի ցուցանիշը կլինի թիրախից բավականին ցածր․ ԿԲ նախագահ

Այս տարի Հայաստանում գնաճի ցուցանիշը կլինի թիրախից բավականին ցածր․ ԿԲ 
նախագահ

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կենտրոնական բանկի գնահատականներով՝ այս տարի Հայաստանում գնաճի ցուցանիշը կլինի թիրախից բավականին ցածր։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովի հերթական նիստում «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ այս մասին հայտարարեց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

«Մյուս տարիների համար կանխատեսում ենք, որ մեր գնաճը կլինի թիրախին մոտ», - նշեց նա։

Ավելի վաղ, ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը հայտնել էր, որ նոյեմբերի դրությամբ Հայաստանում կա 0.1 տոկոս գնաճ: Կենտրոնական բանկը կարծում է, որ հաջորդ տարի գնաճը մոտենալու է նպատակային թիրախին: Նպատակային թիրախը ±4 տոկոսն է:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]