Երևանում՝ 11:07,   15 Ապրիլ 2024

Ucraft-ը դարձել է Fiverr-ի առաջին հայկական սերտիֆիկացված գործընկերը

Ucraft-ը դարձել է Fiverr-ի առաջին հայկական սերտիֆիկացված գործընկերը

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կայքերի ստեղծման Ucraft Next հարթակը սկսել է նոր համագործակցություն և դարձել Fiverr-ի հայկական առաջին սերտիֆիկացված գործընկեր կազմակերպությունը:

Աշխարհում մեծ տարածում գտած Fiverr հարթակը ներկայացնում է մասնագետների ծառայություններ ամենատարբեր ոլորտներում: Այժմ հարթակում հնարավոր է գտնել նաև Ucraft Next-ի փորձագետների, որոնք կօգնեն ստեղծել պրոֆեսիոնալ կայք, լոգոյի և բրենդի դիզայն, իրականացնել գործող կայքի թարմացում կամ պարզապես խորհրդատվություն տրամադրել ցանկացած բիզնես ոլորտի համար: Հարթակում գրանցվելուց հետո հարկավոր է միայն գտնել համապատասխան մասնագետի, տրամադրել անհրաժեշտ տվյալները և կայքի նախընտրելի կառուցվածքը: Սա բիզնեսի համար պրոֆեսիոնալ մասնագետների օգնությամբ կայք ստանալու ևս մեկ հնարավորություն է: 

Ucraft-ի կայքերի ստեղծման հարթակից օգտվում են հազարավոր օգտատերեր ամբողջ աշխարհից, իսկ հայ օգտատերերի համար այն հատկապես արդյունավետ գործիք է՝ տեղական և միջազգային բազմաթիվ ծառայությունների հասանելիության շնորհիվ:

Գործակցության շրջանակներում Ucraft-ը և դրա դուստր նախագիծ U:Lab-ը կիրականացնեն հետաքրքրված մասնագետների վերապատրաստում: Ցանկացողները կարող են միանալ թիմին, ծանոթանալ հարթակի հնարավորություններին, դառնալ Ucraft Next-ի փորձագետ և ստանալ պատվերներ նաև Fiverr-ից:

Սա հիանալի հնարավորություն է բոլոր այն մասնագետների համար, որոնք ցանկանում են ձեռք բերել նոր հմտություններ և եկամուտ ստանալ՝ աշխատելով թե՛ հայկական, թե՛ միջազգային շուկաների հետ: Ucraft-ը, հավատարիմ մնալով ՏՏ ոլորտի նոր հնարավորությունների ստեղծման հանձնառությանը, շարունակում է առաջարկել նորարարական լուծումներ և զարգացման նոր ուղիներ թե՛ սկսնակ, և թե՛ կայացած մասնագետների համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]