Հասարակական

Երևանի մետրոյի 4 կմ ռելսեր կփոխարինվեն. տեղադրման աշխատանքները կտևեն մոտ երկու ամիս

1 րոպեի ընթերցում

Երևանի մետրոյի 4 կմ ռելսեր կփոխարինվեն. տեղադրման աշխատանքները կտևեն մոտ երկու ամիս

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի մետրոյի 4 կմ ռելսեր կփոխարինվեն: Տեղադրման աշխատանքներն իրականացվելու են փուլային տարբերակով և տևելու են մոտ երկու ամիս։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Երևանի գործակարգավարական նիստի ժամանակ հայտնեց մետրոպոլիտենի տնօրեն Բաբկեն Սեդրակյանը։

Ըստ Սեդրակյանի` մետրոյի 4 կմ ռելսերն արդեն Երևանում են:

«Շուտով պայմանագիր կստորագրվի 32 անվազույգ ձեռք բերելու համար։ Մինչև դեկտեմբերի 11-ը «Հանրապետության հրապարակ» կայարանի երկու շարժասանդուղքի վերանորոգման համար անհրաժեշտ մատակարարումը կիրականացվի, իսկ մինչև 2024 թ. հունվարի 3–ը շարժասանդուղքները վերականգնված կլինեն»,-ասաց նա:

Սեդրակյանը հայտնեց, որ վերականգնվել է նաև մետրոպոլիտենի «Չարբախ» կայարանում առկա լուսավորության խնդիրը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում