Երևանում՝ 11:07,   14 Ապրիլ 2024

Իրանի նախագահն իսլամական երկրներին կոչ է արել Պաղեստինի հարցում վճռական որոշում կայացնել

Իրանի նախագահն իսլամական երկրներին կոչ է արել Պաղեստինի հարցում 
վճռական որոշում կայացնել

ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսին կոչ է արել իսլամական երկրների ղեկավարներին Պաղեստինի հարցում հաստատուն որոշում կայացնել և իրականացնել այն։

«Արմենպրես»-ի  փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է IRNA-ն:

Ռայիսին այս մասին ասել է Իսլամական համագործակցության կազմակերպության արտահերթ հանդիպումից առաջ:

«Ակնկալվում է, որ իսլամական երկրների ղեկավարները Պաղեստինի հարցում, որն աշխարհում ամենակարևոր հարցն է, հաստատուն որոշում կկայացնեն, և որոշումն ամբողջությամբ կիրականացվի»,- ասել է Իրանի նախագահը՝ կոչ անելով խոսելու փոխարեն գործի անցնել:

Ռայիսին հավելել է, որ Իսրայելի կողմից Գազայի ռմբակոծության անհապաղ դադարեցումը, Գազայի ժողովրդի համար օգնության ճանապարհի բացումը, Գազայի իրավունքների իրացումը և այլ հարցեր կազմակերպության հիմնական նպատակներն են:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]