Երևանում՝ 11:07,   17 Ապրիլ 2024

«Ինտեր»-ը, «Բավարիա»-ն, «Ռեալ»-ը և «Ռեալ Սոսիեդադ»-ը ՉԼ փլեյ-օֆֆում են

«Ինտեր»-ը, «Բավարիա»-ն, «Ռեալ»-ը և «Ռեալ Սոսիեդադ»-ը ՉԼ փլեյ-օֆֆում են

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում կկայացան A, B, C, D խմբերի 4-րդ տուրի հանդիպումները:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` A խմբում «Բավարիա»-ն սեփական հարկի տակ 2:1 հաշվով հաղթեց «Գալաթասարայ»-ին, «Կոպենհագեն»-ը համառ խաղում առավելության հասավ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի նկատմամբ 4:3 հաշվով:

B խմբում «Արսենալ»-ը երկու անպատասխան գնդակ ուղարկեց «Սևիլիա»-ի դարպասը, «ՊՍՎ Էյնդհովեն»-ը նվազագույն հաշվով գերազանցեց «Լանս»-ին:

խմբում, «Նապոլի»-ն ընդունելով «Ունիոն Բեռլին»-ին, հանդիպումն ավարտեց ոչ-ոքի` 1:1 հաշվով, Մադրիդի «Ռեալ»-ը հաղթեց «Բրագա»-ին՝ 3:0 հաշվով:

Եվ D խմբում «Ռեալ Սոսիեդադ»-ը պարտության մատնեց «Բենֆիկա»-ին 3:0 հաշվով, իսկ «Զալցբուրգ»-ը, սեփական հարկի տակ ընդունելով «Ինտեր»-ին, զիջեց նվազագույն հաշվով:

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում 1/8 եզրափակիչ ուղեգիր ունեն «Ինտեր»-ը, «Բավարիա»-ն, «Ռեալ»-ը, «Ռեալ Սոսիեդադ»-ը։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]