Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Թուրքիան Իսրայելում իր դեսպանին հետ է կանչել խորհրդակցությունների համար

Թուրքիան Իսրայելում իր դեսպանին հետ է կանչել խորհրդակցությունների համար

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Թուրքիան խորհրդակցությունների համար հետ է կանչել իր դեսպանին Իսրայելից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը։

«Խաղաղ բնակչության վրա Իսրայելի շարունակվող հարձակումների հետևանքով Գազայի հատվածում տեղի ունեցող մարդասիրական, ինչպես նաև հրադադարի կոչերից ու մարդասիրական օգնության անարգել մուտքը թույլատրելուց Իսրայելի հրաժարվելու պատճառով որոշվել է Թել Ավիվում մեր դեսպան Շաքիր Օզքան Թորունլարին հետ կանչել  Անկարա խորհրդակցությունների համար»,- նշվել է Թուրքիայի արտգործնախարարության տարածած հաղորդագրության մեջ։

Թորունլարը Իսրայելում Թուրքիայի դեսպան է նշանակվել 2022 թվականի նոյեմբերին՝ երկրների միջև դիվանագիտական ​​հարաբերությունների վերականգնումից հետո։ Թորունլարը նախկինում եղել է Պաղեստինում որպես դեսպան։

Հոկտեմբերի վերջին հայտնի դարձավ, որ Իսրայելի արտգործնախարար Էլի Քոհենը հետ է կանչել դիվանագետներին Թուրքիայից՝ «վերագնահատելու իսրայելա-թուրքական հարաբերությունները»։

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]