Երևանում՝ 11:07,   14 Ապրիլ 2024

Հայ մասնակիցը կներկայանա «Ռոմանսիադա» միջազգային մրցույթին

Հայ մասնակիցը կներկայանա «Ռոմանսիադա» միջազգային մրցույթին

ԵՐԵՎԱՆ< 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսական լավագույն ռոմանսներն ու հայ կոմպոզիտորների սիրված ստեղծագործությունները հնչեցին «Հայկական Ռոմանսիադա» 4-րդ ամենամյա մրցույթի ընթացքում: «Ռոմանսիադա»  ռուսական ռոմանսի երիտասարդ կատարողների միջազգային մրցույթի հայաստանյան փուլը կազմակերպել էին Ռուսական ռոմանսի պահպանման «Ռոմանսիադա» բարեգործական հիմնադրամը, Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնը՝ Հայաստանի երաժշտական ընկերության, Մոսկվայի կառավարության, Մոսկվայի արտաքին տնտեսական և միջազգային կապերի դեպարտամենտի և ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ:

Մրցույթի նպատակն է որպես երաժշտական ուղղություն տարածել ռուսական ռոմանսի մշակույթն ու զարգացնել ավանդույթները, բացահայտել և աջակցել երիտասարդ տաղանդավոր արտիստներին և կատարողներին։

Այս տարի մրցակցությունը թեժ էր, մասնակցում էին հնագույն երաժշտության «Տաղարան» համույթի, «Կապելա» ազգային ակադեմիական երգչախմբի, Հ.Պարոնյանի անվ․ երաժշտական կոմեդիայի թատրոնի և Օպերայի և բալետի ազգային թատրոնի «Երիտասարդական օպերային ծրագրի»  մենակատարները: Մասնակիցները ցուցադրեցին  ռոմանսի կատարման տարբեր ոճեր՝ ակադեմիականից մինչև ժամանակակից:

«Այս տարի մրցույթին մասնակցում էին տաղանդավոր կատարողներ, նրանցից ոմանք արդեն հասցրել են ճանաչում ձեռք բերել։ Ուրախ եմ, որ տարեցտարի մրցույթին մասնակցում են ավելի շատ մասնակիցներ, ինչի համար շնորհակալ եմ մեր բոլոր գործընկերներին և մասնակիցներին, որոնց շնորհիվ արդեն 4-րդ տարին է, ինչ կազմակերպում ենք այս միջոցառումը։ Հայկական ռոմանսիադայի հաղթողները մեծ հաջողությամբ ներկայանում են Մոսկվայում մրցույթի եզրափակիչ փուլում՝ նվաճելով հաղթական տեղեր», – նշեց Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը։

398441626_731064345714802_5851051426362422348_n.jpg (532 KB)

«Հայկական ռոմանսիադա» մրցույթի ժյուրիի կազմում էին ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Կոնսերվատորիայի, Չարենցավանի Ա․ Խաչատրյանի անվան երաժշտական դպրոցի, Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջի ներկայացուցիչներ։

«Հայ կատարողներն ամեն անգամ զարմացնում են՝ ցուցադրելով անհավանական բարձր մակարդակ։ Այս տարին բացառություն չէր, մեզ համար շատ դժվար էր ընտրել հաղթողին», –   նշեց ժյուրիի համանախագահ, ՌԴ արվեստի վաստակավոր գործիչ, «Ռոմանսիադա» մրցույթի հիմնադիր Գալինա Պրեոբրաժենսկայան։

Մրցութային երկու փուլերի արդյունքում մրցանակակիրներ դարձան Մերի Միսակյանը և Կարինե Աղաջանյանը (3-րդ տեղ), Արփի Սինանյանը և Հովհաննես Օրդանյանը (2-րդ տեղ), Ռիտա Պետրոսյանը և Ֆերդինանդ Մուրադյանը (1-ին տեղ):

398441035_731065499048020_6680380787724154071_n.jpg (427 KB)

«Նախորդ տարի մրցույթի հաղթող Վիկտորյա Մելքոնյանը Մոսկվայում զբաղեցրեց 1-ին տեղը։ Վստահ եմ, որ այս տարի ևս մեր հաղթողը կկարողանա արժանիորեն ներկայացնել Հայաստանը «Ռոմանսիադա» միջազգային մրցույթում և ցույց տալ, թե ինչպես են հայերը կատարում ռուսական ռոմանս», - նշեց ժյուրիի համանախագահ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Հայաստանի երաժշտական ընկերության նախագահ, պրոֆեսոր Դավիթ Ղազարյանը։

«Սա հսկայական հնարավորություն է երիտասարդ արտիստների համար, ովքեր այստեղ մեծ փորձ են ձեռք բերում։ Սա նրանց համար կարևոր հարթակ է, որը ճանապարհ է բացում դեպի մեծ բեմ»,- նշեց օպերային երգիչ Արսեն Սողոմոնյանը, որը 2003-ին մասնակցել և հաղթել է «Ռոմանսիադա» մրցույթում, իսկ այսօր արդեն ներկայանում է աշխարհի լավագույն թատրոնների բեմերում։

Հատկանշական է, որ  «Հայկական ռոմանսիադա» մրցույթը ոչ միայն օգնում է տաղանդավոր կատարողներին, այլև նպաստում է ազգային ռոմանսի պահպանմանն ու հանրահռչակմանը: Նախօրեին «Դոմ Մոսկվի» կենտրոնում տեղի ունեցավ «Հայ կոմպոզիտորների ռոմանսներն ու երգերը․ ընտրանի» հավաքածուի շնորհանդեսը։

Նախագծի հեղինակը և ժողովածուի կազմողը Հայաստանի երաժշտական ընկերության նախագահ, Կոնսերվատորիայի պրոֆեսոր Դավիթ Ղազարյանն է։ Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի աջակցությամբ տպագրված հավաքածուում տեղ են գտել հասարակությանը քիչ ծանոթ բացառիկ երաժշտական աշխատանքներ, որոնք կարևոր արժեք են պահպանման և սերունդներին փոխանցման համար։  Նախագծի նպատակն է նպաստել ազգային երաժշտության պահպանմանը՝ ներկայացնելով արվեստի հայ երախտավորներին ու նրանց ստեղծագործությունները։ 

 «Հայկական ռոմանսիադա» մրցույթն առաջին անգամ կազմակերպվել է 2020 թվականին։ Այն անցկացվում է ամեն տարի հոկտեմբերի երկրորդ տասնօրյակում։ Ռուսական ռոմանսի երիտասարդ կատարողների մրցույթը ստեղծվել է 1996թ.-ին  Ռուսաստանի վաստակավոր արտիստ Գ. Ս. Պրեոբրաժենկայայի կողմից: Առաջին  «Ռոմանսիադան» անցկացվել է 1997 թվականին։

398432208_731066439047926_7102105934349247691_n.jpg (462 KB) 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]