Երևանում՝ 11:07,   22 Ապրիլ 2024

ՖԻԴԵ-ի «Գրանդ Սվիս»-ի 8-րդ տուրում հաղթել է միայն Շանթ Սարգսյանը

ՖԻԴԵ-ի «Գրանդ Սվիս»-ի 8-րդ տուրում հաղթել է միայն Շանթ Սարգսյանը

ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի Մեն կղզում շարունակվում է ՖԻԴԵ-ի «Գրանդ Սվիս» մրցաշարը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանը ներկայացնող շախմատիստներից 8-րդ տուրում Շանթ Սարգսյանը սև խաղաքարերով պարտության մատնեց ադրբեջանցի գրոսմայստեր Նիջաթ Աբասովին: Մանուել Պետրոսյանի, Գաբրիել Սարգսյանի, Հրանտ Մելքումյանի և Հայկ Մարտիրոսյանի խաղերն ավարտվեցին ոչ-ոքի արդյունքով:

8-րդ խաղափուլից հետո Սամվել Տեր-Սահակյանը, Շանթ Սարգսյանը և Մանուել Պետրոսյանը ունեն 4.5 միավոր, Հրանտ Մելքումյանը և Գաբրիել Սարգսյանը՝ 4 միավոր, Հայկ Մարտիրոսյանը՝ 3.5 միավոր։

Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի նախկին առաջատար, այժմ ԱՄՆ դրոշի ներքո հանդես եկող Լևոն Արոնյանը ոչ-ոքի է ավարտել պարտիան:

Կանանց մրցաշարում Էլինա Դանիելյանն ու Մարիամ Մկրտչյանը ունեն 3 միավոր:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]