Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

ԼՂ վերադառնալու հնարավորություն չունենալու դեպքում ապրեք և աշխատեք Հայաստանում. ՀՀ վարչապետը՝ բռնի տեղահանվածներին

ԼՂ վերադառնալու հնարավորություն չունենալու դեպքում ապրեք և աշխատեք 
Հայաստանում. ՀՀ վարչապետը՝ բռնի տեղահանվածներին

ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին հորդորել է մնալ, ապրել և աշխատել Հայաստանում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Փաշինյանը բարձրաձայնել է ՀՀ կառավարության՝ նոյեմբերի 2-ի նիստի ընթացքում:

«Նորից ուզում եմ այս դիրքորոշումն ասել և դիմել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր քույրերին և եղբայրներին: Եթե նրանք օբյեկտիվ հնարավորություն չեն ունենալու վերադառնալ Լեռնային Ղարաբաղ, ապա մեր քաղաքականությունն ու ցանկությունն այն է, որ նրանք բոլորը մնան Հայաստանի Հանրապետությունում, ապրեն, աշխատեն Հայաստանի Հանրապետությունում»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]