Երևանում՝ 11:07,   17 Ապրիլ 2024

Իրանի արտգործնախարարը պաշտոնական այցով կմեկնի Թուրքիա

Իրանի արտգործնախարարը պաշտոնական այցով կմեկնի Թուրքիա

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդուլլահիանը չորեքշաբթի կայցելի Թուրքիա՝ քննարկելու տարածաշրջանային հարցեր, այդ թվում՝ Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հաղորդագրություն է զետեղվել Թուրքիայի արտգործնախարարության սոցցանցային X հարթակում։

«Սպասվում է, որ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը իրանցի գործընկերոջ հետ կքննարկի օրակարգային տարածաշրջանային հարցեր, մասնավորապես՝ Պաղեստինի իրադարձությունները, ինչպես նաև մեր երկկողմ հարաբերությունները», - ասված է Թուրքիայի ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]