Երևանում՝ 11:07,   19 Մայիս 2024

2024 թվականի համար Հայաստանի տնտեսական աճի թիրախ է սահմանվել 7 տոկոսը

2024 թվականի համար Հայաստանի տնտեսական աճի թիրախ է սահմանվել 7 
տոկոսը

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի համար 2024 թվականի տնտեսական աճի թիրախը շարունակում է մնալ 7 տոկոսը։  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2024 թվականի պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումների ժամանակ այս մասին ասաց Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։

«Տնտեսական աճի կանխատեսումների հետ կապված, հաշվի առնելով վերջին զարգացումները, կարծում ենք, որ 2023 թվականին կապահովենք առնվազն 7,2 տոկոս տնտեսական աճ։ Հիշեցնեմ, որ մեր բյուջեի սցենարում դրված էր 7 տոկոս տնտեսական աճը։ 2024 թվականին շարունակում ենք թիրախավորել 7 տոկոս տնտեսական աճ։ Դեֆլյատորի աճը 2023 թվականին կլինի նախատեսվածից ցածր՝ 3,2 տոկոս և կարծում ենք, որ կվերադառնանք 4 տոկոս թիրախային ցուցանիշին։ Այս ամենի հետևանքով անվանական ՀՆԱ-ն ճշգրտվել է մի փոքր ներքև»,- ասաց Ֆինանսների նախարարը։

Նրա կարծիքով՝ տնտեսական աճի շարժիչ ուժը կմնա ծառայությունների ճյուղը, իսկ շարժող բաղադրիչ՝ սպառումը։

«Ներդրումների և արտահանումների աճերը ևս կնպաստեն տնտեսական աճին»,- ավելացրեց նախարարը։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am