Երևանում՝ 11:07,   18 Մայիս 2024

Մելքումյանը, Շանթ Սարգսյանը և Պետրոսյանը ոչ-ոքի են ավարտել պարտիաները

Մելքումյանը, Շանթ Սարգսյանը և Պետրոսյանը ոչ-ոքի են ավարտել 
պարտիաները

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի Մեն կղզում շարունունակվում է ՖԻԴԵ-ի «Գրանդ Սվիս» մրցաշարը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանը ներկայացնող շախմատիստներից 4-րդ տուրում Հրանտ Մելքումյանը, Շանթ Սարգսյանը, Մանուել Պետրոսյանը ոչ-ոքի են ավարտել պարտիաները, իսկ Հայկ Մարտիրոսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Գաբրիել Սարգսյանը պարտվել են:

Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի նախկին առաջատար, այժմ ԱՄՆ դրոշի ներքո հանդես եկող Լևոն Արոնյանը կիսել է միավորը: 

Կանանց մրցաշարում Էլինա Դանիելյանը պարտություն է կրել, Մարիամ Մկրտչյանը ոչ-ոքի է ավարտել պարտիան:

ՖԻԴԵ-ի «Գրանդ Սվիս» մրցաշարը մեկնարկել է հոկտեմբերի 25-ին և կեզրափակվի նոյեմբերի 11-ին: Մրցաշարը բաղկացած է 11 տուրից և անցկացվում է շվեյցարական մրցակարգով: Մրցաշարի ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 460 հազար դոլար, առաջին հորիզոնականը զբաղեցրած շախմատիստը կստանա 80 հազար դոլար: Կանանց և տղամարդկանց մրցաշարում 1-ին և 2-րդ տեղերը զբաղեցրած շախմատիստները իրավունք են ստանում մասնակցելու 2024 թվականի հավակնորդների մրցաշարին։

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am