Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

«Գրանդ Սվիս» շախմատային մրցաշարի 3-րդ տուրում հաղթել են միայն Մանուել Պետրոսյանն ու Շանթ Սարգսյանը

«Գրանդ Սվիս» շախմատային մրցաշարի 3-րդ տուրում հաղթել են միայն Մանուել 
Պետրոսյանն ու Շանթ Սարգսյանը

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Մեծ Բրիտանիայի Մեն կղզում շարունունակվում է ՖԻԴԵ-ի «Գրանդ Սվիս» մրցաշարը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  Հայաստանը ներկայացնող շախմատիստներից 3-րդ տուրում Հրանտ Մելքումյանը, Հայկ Մարտիրոսյանը  ոչ-ոքի են ավարտել պարտիաները, Սամվել Տեր-Սահակյանը, Գաբրիել Սարգսյանը  պարտվել են, իսկ Մանուել Պետրոսյանը, Շանթ Սարգսյանը հաղթել են:

Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի նախկին առաջատարայժմ ԱՄՆ դրոշի ներքո հանդես եկող Լևոն Արոնյանը պարտություն է կրել:

Կանանց մրցաշարում Էլինա Դանիելյանն ու Մարիամ Մկրտչյանը պարտություն են կրել:

ՖԻԴԵ-ի «Գրանդ Սվիս» մրցաշարը մեկնարկել է հոկտեմբերի 25-ին և կեզրափակվի նոյեմբերի 11-ին: Մրցաշարը բաղկացած է 11 տուրից և անցկացվում է շվեյցարական մրցակարգով: Մրցաշարի ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 460 հազար դոլար, առաջին հորիզոնականը զբաղեցրած շախմատիստը կստանա 80 հազար դոլար: Կանանց և տղամարդկանց մրցաշարում 1-ին և 2-րդ տեղերը զբաղեցրած շախմատիստները իրավունք են ստանում մասնակցելու 2024 թվականի հավակնորդների մրցաշարին։

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]