Երևանում՝ 11:07,   15 Ապրիլ 2024

Աշխարհահռչակ օպերային երգիչ Ռամոն Վարգասը առաջին անգամ հանդես կգա Հայաստանում

Աշխարհահռչակ օպերային երգիչ Ռամոն Վարգասը առաջին անգամ հանդես կգա 
Հայաստանում

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Աշխարհահռչակ օպերային երգիչ, տենոր Ռամոն Վարգասը առաջին անգամ բացառիկ մենահամերգով հանդես կգա Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբից, համերգը կկայան Երևանյան 15-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում, հոկտեմբերի 25-ին, ժամը 19:00-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Համերգին կհնչեն տենորի համար գրված լավագույն և սիրված արիաները և նախերգանքներ համաշխարհային օպերային երկացանկից:

Ramon Vargas-Eduard Topchjan-Armenian National Philharmonic Orchestra-25.10.2023.jpg (1.58 MB)

Ծննուդով մեքսիկացի Ռամոն Վարգասն այսօր աշխարհի առաջատար օպերային երգիչներից է: 1992թ.-ին Մետրոպոլիտեն օպերայում Լուչանո Պավարոտտիին «Լյուչիա դի Լամերմուր» օպերայում փոխարինելուց հետո նա դարձավ աշխարհի գլխավոր թատրոնների ցանկալի հյուրը: Դրան հաջորդեց նրան դեբյուտը Լա Սկալայում, այժմ մշտապես ելույթներ է ունենում Բուենոս Այրեսի Կոլոն թատրոնում, Լոնդոնի Թագավորական թատրոնում, Լա Սկալայում, Մետրոպոլիտենում, Մադրիդի թագավորական թատրոնում, Փարիզի Օպերա Բաստիլում, Սան Ֆրանցիսկո օպերայում, Վիեննայի պետական օպերայոին թատրոնում, Արենա դի Վերոնայում և այլուր:

Վարգասը նաև բազում մրցանակների է արժանացել՝ «Լաուրի Վոլպիի» մրցանակ (Lauri Volpi Award), որպես Իտալիայի 1993թ.-ի համերգաշրջանի լավագույն երգիչ, 1995-ին Իտալիայի քննադատները միաձայն նրան շնորհեցին արվեստի բնագավառում «Ջինո Տանիի» մրցանակը (Gino Tani Award), 2000-ին British Opera Now-ն Վարգասին հայտարարեց, որպես «Տարվա արտիստ», 2021-ին ավստրիական Festspiele ամսագիրը նրան դասեց աշխարհի լավագույն տենորների շարքին, 2001-ին ստացավ ECHO Klassik-ի մրցանակ, որպես «Տարվա երգիչ» գերմանական Phono Academy-ի կողմից, 2005-ին Պուչչինիի մցանակ Puccini  Foundatzione-ի կողմից, 2018-ին արժանացավ «Opera News Award» մրցանակի, 2020-ին Մեքսիկայում արժանացավ “Ortiz Tirado Award”-ին:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]