Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Արհեստական բանականությունը դպրոցից մինչև գիտության առևտրայնացում.FAST-ի ներկայացուցիչները մասնակցել են Digitec23-ի քննարկումներին 

Արհեստական բանականությունը դպրոցից մինչև գիտության 
առևտրայնացում.FAST-ի ներկայացուցիչները մասնակցել են Digitec23-ի 
քննարկումներին 

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանում հոկտեմբերի  13-ից մեկնարկած Digitec23 բիզնես էքսպո-ֆորումին քննարկման առանցքային հարցերից է եղել արհեստական բանականության ազդեցությունը բարձրագույն կրթության վրա։ Հայաստանյան տեխնոլոգիական առաջատար ընկերությունները, ստարտափերը, բիզնես և գիտատեխնոլոգիական կազմակերպությունները ներկայացրել են  բարձր տեխնոլոգիաների ոլորտում կրթական, գիտական և առևտրայնացմանն ուղղված իրենց ծրագրերը։ 

FAST հիմնադրամի ռազմավարական ծրագրերի գծով փոխնախագահ Սյուզաննա Շամախյանը «Արհեստական բանականության ազդեցությունը բարձրագույն կրթության վրա» թեմայով քննարկմանն անդրադարձել է Հայաստանում ԱԲ ոլորտի զարգացման, ոլորտի հետազոտողների սակավության խնդիրներին և «ԱԲ սերունդ» ծրագրի ստեղծման գաղափարին։ 

Photo 4.JPG (369 KB)

«FAST հիմնադրամում զանազան ինկուբացիոն, գիտական նախագծեր ենք արել, և միշտ բախվել ենք՝ ԱԲ ոլորտում նույնիսկ կրտսեր հետազոտողներ չգտնելու խնդրին։ Եվ որքան խորանում էինք խնդրի արմատներում, այնքան ավելի էինք համոզվում, որ պետք է սկսել դպրոցներից։ Ուստի որոշեցինք, որ GenerationAI (Արհեստական բանականության սերունդ) ծրագիրը պետք իրականություն դառնա։ Հեշտ գործընթաց չէր, ավելի քան 2.5 տարի պատրաստվել ենք։ Եվ մեզ համար շատ ուրախալի էր, որ հայտարարված բաց մրցույթին սպասվածից ավելի շատ դպրոցներ դիմեցին. 47 դպրոց պատրաստակամություն էին հայտնել ներգրավվել այս ոչ հեշտ, բայց կարևոր գործընթացում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշել է Սյուզաննա Շամախյանը։

Արդեն  10-րդ դասարանցի 400  աշակերտ ներառված է ծրագրում, իսկ հարցին, թե երբ կլինեն ծրագրի առաջին շրջանավարտները՝ նա տեղեկացրել է. «Ծրագիրը երեք տարվա է, և առաջին շրջանավարտներին կտեսնեք 3 տարի անց։ Հիմնական թիրախը մաթեմատիկայի ուսուցումն է, հետո արդեն՝ Python ծրագիրը։  Կախված նրանից, թե ինչ արդյունքներ կապահովեն երեխաները՝ երկու ուղղություններով շարունակելու հնարավորություն կունենան. կամ կշարունակեն հիմնարար (basic) ԱԲ ծրագիր սովորելու, կամ էլ ավելի խորացված ձևով ուսումնասիրելու և ինչ-որ նախագծերի վրա աշխատելու ձևաչափով»։ 

Photo 2.JPG (413 KB)

Հիմա դպրոցական փուլն է, բայց այդ ընթացքում էլ ԲՈՒՀ-ի հետ սերտ համագործակցությունը պահպանվելու է, որպեսզի երեխաները պարբերաբար ուսումնասիրեն, թե ինչ է հետազոտությունը, ինչպես է կատարվում, ինչ հնարավորություններ ունի։ Այսինքն «ԱԲ սերունդ» ծրագիրը նաև մասնագիտական կողմնորոշման մեծ բաղադրիչ ունի։

«Եթե ուզում ենք որպես երկիր մրցել այս դաշտում, ապա պետք է ունենանք համապատասխան կադրեր, որոնք կապահովեն այդ մրցունակությունը։ Ի տարբերություն այլ խոշոր երկրների, որոնք կարող ենք աշխարհի տարբեր կետերից հավաքագրել այդ կադրերին, ապա մենք մեզ դա թույլ տալ չենք կարող, և մեր ներուժը հենց մեր ներսում պետք է գտնենք ու օգտագործենք»,- քննարկմանը հավելել է  Շամախյանը։ 

«Արհեստական բանականության ազդեցությունը բարձրագույն կրթության վրա» պանելային քննարկմանը մասնակցել են նաև Հայ-ռուսական սլավոնական համալսարանի Մաթեմատիկայի և մաթեմատիկական մոդելավորման ամբիոնի վարիչ Արման Դարբինյանը, Հայաստանում ֆրանսիական համալսարանի  Համակարգչային գիտության և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան Քրիստինա Սարգսյանը, Krisp ընկերության ճարտարագիտության գծով տնօրեն Տիգրան Սարգսյանը, ViralMango ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն Ռեմ Դարբինյանը։ Պանելային քննարկումը վարում էր YerevanN  Lab-ի տնօրեն Հրանտ Խաչատրյանը։ 

FAST հիմնադրամի  Ձեռնարկատիրական ծրագրերի ղեկավար Ռուբեն Օսիպյանը «Նորարարությունը որպես տեխնոլոգիական կրթության կարևոր բաղադրիչ» թեմայով պանելային քննարկմանը նշել է

«Գիտության առևտրայնացման ոլորտում առաջին ծրագիրը ASCENT ծրագիրն է, որն իրականացրել ենք FAST-ի հիմնադիրներից Նուբար Աֆեյանի՝ Flagship pioneering ընկերության փորձի հիման վրա։ Առհասարակ Հայաստանում ձեռնակատիրաան գործունեությունն ունի զարգացման ներուժ, դրա համար կան տարբեր մեթոդներ, բայց ամենակարևորը համակարգային մոտեցումն է։ Հաճախ գիտնականներն իրենք չեն կարողանում բավականաչափ համոզիչ կերպով ներկայացնել, որ իրենց գյուտը նորարաություն է և մրցունակ նորարություն է։ Այսինքն պետք է կարողանան անցնել այդ ճանապարհը, որպեսզի կարողանան իրենց գաղափարը վաճառեն ներդրողներին։ Ցավոք, գիտնականներ կան, որ կարծում են՝ ձեռնարկատիրությամբ զբաղվելը  գիտնականին հարիր չէ, մինչդեռ առանց գիտության առևտրայնացման զարգացում հնարավոր չէ»։

photo 1.JPG (128 KB)

Պանելի մասնակիցները քննարկել են ինովացիա-գիտություն, ինովացիա-կրթություն կապը, բարձրագրույն և հետբուհական կրթության մեջ ինովացիաների կիրառման առանձնահատկությունները։ 

Պանելային քննարկումը վարում էր HESC-ի գիտության ոլորտի տվյալների հավաքագրման և վերլուծության բաժնի վարիչ Արևիկ Խնկոյանը, մասնակցում էին  Արևելագիտության ֆակուլտետի ավագ գիտաշխատող և դասախոս Նաիրա Սահակյանը, Ձեռնարկատիրության և արտադրանքի ինովացիոն կենտրոնի տնօրենի օգնական Նժդեհ Հովհանիիսյանը, Նորարարության և ձեռներեցության ազգային կենտրոնի գործադիր տնօրեն Հայկ Մարգարյանը, Impact Hub Yerevan-ի Գլխավոր գործադիր տնօրեն Գևորգ Պողոսյանը, ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի դեկան Ատոմ Մխիթարյանը։ 

Photo 5.JPG (417 KB)

Digitec23-ին FAST-ը նաև ներկայացված է իր առանձին տաղավարով, որտեղ ներկայացնում էր «Արհեստական բանականության սերունդ» ծրագիրը, դրա մանրամասները, պատասխանում էին տաղավարի այցելուների հարցերին։ 

Photo 3.JPG (7.65 MB)


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]