Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

120 մասնակից ընկերություններ, ավելի քան 40 բանախոս, նոր շեշտադրումներ. ամփոփվեց 18-րդ «ԴիջիԹեք» ցուցահանդեսը

120 մասնակից ընկերություններ, ավելի քան 40 բանախոս, նոր շեշտադրումներ. 
ամփոփվեց 18-րդ «ԴիջիԹեք» ցուցահանդեսը

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Digitec23-ն իրականություն դարձավ՝ առաջին անգամ Մերիդիան էքսպո կենտրոն տեղափոխվելով։ 120 մասնակից ընկերություն, 40-ից ավելի բանախոս՝ տարբեր միջոցառումներին ներկայացան այս տարվա տեխնոլոգիական ցուցահանդեսին։ 

135.jpg (15.28 MB)

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունից (ԱՏՁՄ) այս տարվա տեխնոլոգիական ցուցահանդեսում նորամուծությունները շատ էին։ Տեղում գործում էր վերելակի 1 րոպեանոց ֆորմատը՝ «Elevator Pitch»-ը, որտեղ սկսնակները ներկայացան և ստանալ ֆինանսավորման հնարավորություն՝ փորձառու հրեշտակ ներդրողներից։ Ամեն ընկերության հիմնադիր ստացավ մեկական րոպե՝ իր ընկերությունը ներկայացնելու համար։ Միջոցառումը կազմակերպել աջակցեց BANA Angels-ը։ 

Այս տարի ԱՏՁՄ-ն 100 տոկոս ֆինանսավորմամբ աջակցեց սկսնակ և փոքր տեխնոլոգիական թիմերի մասնակցությունը: Վենչուրային հիմնադրամներն ու Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը ևս ֆինանսավորեցին սկսնակ տեխնոլոգիական թիմերի ներկայությունը «ԴիջիԹեք»-ում։

ABXP7737[1].jpg (4.50 MB)

ԱՏՁՄ-ն աջակցեց նաև ԼՂ-ից բռնի տեղահանված մի քանի ընկերության՝ ԴիջիԹեքում ներկայանալու, նոր գործընկերներ և ներդրումներ գտնելու համար։ ԼՂ-ից Հայաստան տեղափոխվածներ ներկայացան միասնական տաղավարով՝ «Վերածնվում ենք» խորագրով։ Մասնակցեցին «Մունք» տեխնոդպրոցը, Bitty կազմակերպությունը և BIB ընկերությունը, որի հիմնադիր տնօրեն Դավիթ Գաբրիելյանը և նրա եղբայրը՝ վիդեոբլոգեր Տիգրան Գաբրիելյանը պատմեցին ԼՂ-ի տեղահանման ճանապարհի մասին։ 

123.jpg (13.48 MB)

18-րդ «ԴիջիԹեք»-ում «Տեխնոլոգիաներն ամենուր են» խորագրով ցուցահանդեսի ուշադրության կենտրոնում էին հատկապես մեր երկրում առաջացած խնդիրները։ Ներկայացված էին մասնագիտական վերապատրաստման և աշխատանքի տեղավորման նախագծեր, ինչպես նաև ներկայացավ մեկ այլ ցուցահանդես՝ «Artsakh Career Expo»-ն, որը կկայանա հոկտեմբերի վերջին։ 

«Այստեղ հավաքվել են մարդիկ, որոնք մեր երկրի ապագան տեսնում են նաև տեխնոլոգիական ոլորտում: Սա միջոցառում է, որտեղ մեր ՏՏ համայնքը կարողանում է հանրությանը և գործընկերներին ներկայացնել այն նորությունները, որոնք ստեղծվում են։ Չնայած այս տարի «ԴիջիԹեք»-ը երկրորդ անգամ է անցկացվում, սակայն ընկերությունները շատ նոր բաներ ունեն ցույց տալու: Լիահույս եմ, որ թե՛ մասնակիցները, թե՛ այցելուները, թե՛ հայկական և արտասահմանյան լրատվամիջոցները կտեսնեն այն ներուժը, որն ունի Հայաստանը: Ականատես կլինենք, թե ինչպես են հայկական ընկերությունները տրանսֆորմացնում իրենց լուծումները, ինչպես նաև լուծումներ առաջարկում, թե՛ մեր շուկայում, թե՛ համաշխարհային շուկայում»,-ԴիջիԹեքի բացման արարողությանը նշել է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) նախագահ Ալեքսանդր Եսայանը: 

93.jpg (6.72 MB)

«Ցուցահանդեսն արդեն չափահաս է: «ԴիջիԹեք»-ի օրերին կտեսնենք, որ իրոք տեխնոլոգիաներն ամենուր են՝ բժշկությունից մինչև ժամանակակից արվեստ, սուրճի վաճառքից մինչև ձայնի մշակում՝ արհեստական բանականությամբ, տիեզերական  հետազոտություններ։ «ԴիջիԹեք»-ը 18 տարի անցկացվում է՝ ունենալով 3 ուղղությամբ աշխատելու առաքելություն․ հայկական տեխնոլոգիական աշխարհի ներկայացուցիչներին միմյանց հետ կապելը, տեխնոլոգիաներից դուրս հասարակությանը և կառավարական մարմիններում աշխատող մարդկանց ծանոթացնելը տեխնոլոգիական զարգացումներին, միջազգային շուկայում հայկական տեխնոլոգիաները քարտեզի վրա ամրացնելը»,-նշեց Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) գործադիր տնօրեն Սարգիս Կարապետյանը:

ABXP7704.jpg (4.39 MB)

«ԴիջիԹեք»-ում տեղի ունցեցավ նաև «Հայաստանի տեխնոլոգիական ապագա» նախաձեռնության տարեկան հաշվետու գիտաժողովը։ Ելույթներ ունեցան նախաձեռնության անդամ 5 համալսարանից (ԵՊՀ, ՀԱԱՀ, ՀԱՀ, ՀՀՖՀ, ՀՌՀ)։ Armenian Code Academy-ն ևս մասնագիտական սեմինարներ անցկացրեց՝ ԼՂ-ից բռնի տեղահնվածների համար։ Միջոցառման օրերին հնարավոր եղավ նաև փնտրել աշխատատեղեր, մասնակցել Open Mic ֆորմատով տեխոնոլոգիական ելույթներին։

«ԴիջիԹեք»-յան օրերին 2 կարևոր հուշագիր ստորագրվեց նաև «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների համար։ Նախ հուշագիր ստորագրվեց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսյա Սվաջյանի և Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (UATE) գործադիր տնօրեն Սարգիս Կարապետյանի միջև՝ դպրոցի և «Արմաթ» միջև կապն ամրապնդելու և զարգացնելու նպատակով։ Հուշագրով դպրոցներում կօգտագործվեն «Արմաթ»-ների ենթակառուցվածքներն ու կփոխկապակցվեն դպրոցական ընդհանուր ծրագրին:

130.jpg (14.90 MB)

Եվ ևս մեկ հուշագիր ստորագրվեց Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (UATE) գործադիր տնօրեն Սարգիս Կարապետյանի և Արթուր Սարգսյանի միջև։ Հուշագրով Արթուր Սարգսյանը, որպես նվիրատվություն, Երևանի 66 հիմնական դպրոցում կաջակցի նոր «Արմաթ» լաբորատորիա բացելուն։ Դպրոցի ընտրությունը բարերարի համար հատուկ ընտրված է, քանի որ սովորել է այդ դպրոցում։ 

«ԴիջիԹեք-2023» այցելեցին նաև Հայաստանում իրենց դիվանագիտական առաքելությունն իրականացնող կառույցների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ԱԺ պատգամավորներ։ «ԴիջիԹեք» այցելեցին նաև ՀՀ ԲՏԱ նախարար Ռոբերտ Խաչատրյանը, ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը։ 

DD_05989 (2).jpg (8.15 MB)

ABXQ6843.jpg (5.13 MB)

«ԴիջիԹեք»-ն աշխարհին լսելի դարձնելու համար առաջին անգամ Հայաստան ժամանեցին միջազգային հայտնի լրատվամիջոցների թղթակիցներ Քրեյգ Սփենսեր Սմիթը՝ Forbes-ից, Էնթոնի Քաթբերթսոնը՝ Independent-ից, Վարուն Կեսարին՝ Make Use Of-ից և  Բրետ Հրեշման՝ Benzinga-ից։ Լրագրողներին Հայաստան հրավիրել աջակցեց The Crowdfunding Formula-ն։ 

ABXP7742[1].jpg (5.27 MB)

143.jpg (19.80 MB)


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]