Երևանում՝ 11:07,   14 Ապրիլ 2024

Հայաստանի պետական կամերային նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա Գերմանիայում

Հայաստանի պետական կամերային նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա 
Գերմանիայում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Բադեն-Վյուրթեմբերգի հայ համայնքի և ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ՝ Հայաստանի պետական կամերային նվագախումբը հոկտեմբերի 27-ին և 28-ին հյուրախաղերով հանդես կգա Գերմանիայում։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ համերգներն իրականացվում են Արամ Խաչատրյանի 120-ամյակի և «Հայ մշակույթի օրեր Շտուտգարտում» ծրագրի շրջանակներում, որն այս տարի կրում է «Միասին հանուն խաղաղության» խորագիրը։

Հոկտեմբերի 27-ին, ժ․ 19:00 նվագախումբը ելույթ կունենա Ռոտենբուրգի Ցեինտշոյեր մշակույթի կենտրոնում (Zehntscheuer Rottenburg cultural center) գերմանաբնակ հայ ջութակահար Արամ Բադալյանի և գերմանացի դիրիժոր Ֆիլիպ Ամելունգի հետ։

Հոկտեմբերի 28-ին, ժ․ 19:00 նվագախումբը հանդես կգա Շտուտգարտի Հոսփիթալհոֆ համերգասրահում (Hospitalhof Stuttgart)` գերմանաբնակ հայ ջութակահար Արամ Բադալյանի և դիրիժոր Ռուբեն Ղազարյանի հետ։

Կներկայացվեն հայ և գերմանացի կոմպոզիտորների ստեղծագործությունները։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]