Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

ԿԳՄՍ նախարարը և Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահը քննարկել են Ակադեմիական քաղաքին վերաբերող մի շարք հարցեր

ԿԳՄՍ նախարարը և Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահը քննարկել 
են Ակադեմիական քաղաքին վերաբերող մի շարք հարցեր

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նորանշանակ նախագահ Բրյուս Պողոսյանին: Հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ գործունեություն:

«Դուք Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահի պաշտոնը զբաղեցրել եք նաև 2010-2014 թվականներին, և սա Ձեզ համար գործունեության նոր ոլորտ չէ: Վստահ եմ՝ այս փուլում ևս թե՛ Ամերիկյան համալսարանի, թե՛ ընդհանրապես բուհական համակարգի համար ձեռքբերումների շրջան կլինի»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:

Ըստ աղբյուրի՝ նախարարը նշել է, որ «ՀՀ կրթության զարգացման՝ մինչև 2030 թվականի պետական ծրագրի» շրջանակում ներկայում Կառավարությունն իրականացնում է կրթական լայնածավալ բարեփոխումներ, այդ թվում՝ բարձրագույն կրթության ոլորտում: Այս համատեքստում Ժաննա Անդրեասյանը կարևորել է համալսարանների հետ համագործակցությունը:

ՀԱՀ նախագահ Բրյուս Պողոսյանը ներկայացրել է համալսարանի կրթական ծրագրերի զարգացման հեռանկարները և իր հերթին պատրաստակամություն հայտնել աջակցել կրթական բարեփոխումներին՝ կարևորելով ընթացող բարեփոխումների հետ համահունչ լինելու ՀԱՀ որդեգրած մոտեցումը։

Նշվում է, որ ոլորտում իրականացվող բարեփոխումների շրջանակում քննարկվել են նաև Ակադեմիական քաղաքին վերաբերող մի շարք հարցեր: Նախարար Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ գլխավոր հատակագծի նախագծային աշխատանքներն իրականացնում են Գերմանիայի ճարտարապետական ընկերության Հայաստան ժամանած մասնագետները, արդեն մշակված է ակադեմիական քաղաքի հայեցակարգը, որը շուտով կներկայացվի ՀՀ կառավարության հաստատմանը: 

Հանդիպմանը քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]