Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 50 հազար մարդ ստացել է կառավարության խոստացած 100 հազար դրամ միանվագ օգնությունը

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 50 հազար մարդ ստացել է կառավարության 
խոստացած 100 հազար դրամ միանվագ օգնությունը

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված շուրջ 50 հազար մարդ արդեն ստացել է Հայաստանի կառավարության կողմից խոստացված 100 հազար դրամ միանվագ գումարը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Քիչ առաջ խոստացված 100 հազարական դրամները փոխանցվեցին ԼՂ-ից բռնի տեղահանված մեր շուրջ 50 հազար քույրերին եւ եղբայրներին, ովքեր տեղահանման պահին արդեն իսկ ունեցել են բանկային քարտեր:

Մեր մյուս քույրերին եւ եղբայրներին գումարները կփոխանցվեն նրանց քարտային հաշիվները նույնականացնելուն պես: Երեխաների գումարները կփոխանցվեն այն ժամանակ, երբ նրանց մայրիկները արդեն իսկ հայտարարված ձեւով նրանց տվյալները ամրակցեն իրենց քարտային հաշիվներին:

Առաջին եւ երկրորդ խմբի հաշմանդամներին եւ 75-ից բարձր տարիքային խմբին գումարները կփոխանցվեն առձեռն՝ «Հայփոստի» միջոցով»,- գրել է Փաշինյանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]