Երևանում՝ 11:07,   17 Ապրիլ 2024

Պետության տրամադրած կեցավայրերից օգտվել է ԼՂ-ից բռնի տեղահանված 32 հազար 200 քաղաքացի

Պետության տրամադրած կեցավայրերից օգտվել է ԼՂ-ից բռնի տեղահանված 32 
հազար 200 քաղաքացի

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կառավարության տրամադրած կեցավայրերից արդեն օգտվել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 32 հազար 200 քաղաքացի:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Հումանիտար կենտրոն»-ում ասուլիսում հայտարարեց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը:

Նա հիշեցրեց, որ կառավարությունն այս պահին բոլորին առաջարկում է անվճար կեցավայրեր, որոնք կլինեն կարճաժամկետ, որից հետո արդեն համապատասխան ծրագրով նախատեսվում են երկարաժամկետ և միջնաժամկետ ծրագրեր՝ բնակեցման հետ կապված:

«Եթե նախօրեին առավոտյան ժամը 10:00-ի դրությամբ պետության կեցավայրերից օգտվել էր 20 հազար 306 անձ, ապա այսօր այդ թիվը կազմում է 32 հազար 200»,-ասաց Բաղդասարյանը:

Նա ներկայացրեց  տեղաբաշխումն ըստ մարզերի. Արագածոտն՝ 1852, Արարատ՝ 7640, Արմավիր՝ 3009, Գեղարքունիք՝ 2862, Լոռի՝ 1581, Կոտայք՝ 8289, Շիրակ՝ 1317, Սյունիք՝ 2244, Վայոց ձոր՝ 1700 և Տավուշ՝ 1706:

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ից Լեռնային Ղարաբաղի դեմ լայնածավալ հարձակում էր սկսել՝ թիրախավորելով նաև քաղաքացիական ենթակառուցվածքներ, խաղաղ բնակիչներին: Զոհվել և վիրավորվել էին նաև քաղաքացիական անձինք: Սեպտեմբերի 20-ին ԼՂ իշխանություններն ընդունեցին ռուսական խաղաղապահ առաքելություն իրականացնող զորակազմի հրամանատարության առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ: Սեպտեմբերի 21-ին Եվլախում կայացավ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը: Սեպտեմբերի 25-ին Իվանյանում (Խոջալու) տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների երկրորդ հանդիպումը, իսկ սեպտեմբերի 29-ին Եվլախում կայացավ արդեն երրորդ հանդիպումը: Վերջին օրերին Լեռնային Ղարաբաղից ՀՀ են տեղափոխվում բռնի տեղահանված քաղաքացիներ: Սեպտեմբերի 30-ի վերջին թարմ տվյալով՝ Լեռնային Ղարաբաղից Հայաստան ժամանած բռնի տեղահանվածների թիվը հասել է 100 հազար 417-ի:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]