Երևանում՝ 11:07,   15 Ապրիլ 2024

ԼՂ-ից բռնի տեղահանվածներին աջակցելու համար ավելի քան 1000 կամավոր է հերթագրվել

ԼՂ-ից բռնի տեղահանվածներին աջակցելու համար ավելի քան 1000 կամավոր է 
հերթագրվել

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին աջակցելու՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության գործարկած կամավորների հավաքագրման հարթակում գրանցվել է ավելի քան 1000 քաղաքացի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Հումանիտար կենտրոն»-ում կայացած ասուլիսում այս մասին հայտնեց Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը: 

«Այս պահին ավելի քան 1000 մարդ միացել է և մեզ հետ հավասար կիսում է հումանիտար աշխատանքերը։ Արդեն տարբեր վայրերում կամավոր պիտակով և Հումանիտար կենտրոնի համապատասխան հագուստով կտեսնեք կամավորների, որոնք առանց տրտնջալու օր ու գիշեր օգնել և նեցուկ են կանգնել պետությանը»,- ասաց Բաղդասարյանը։

Վարչապետի մամուլի քարտուղարը շնորհակալություն հայտնեց բոլոր կամավորերին, որոնք այս պահին փորձում են օգնել և օգտակար լինել հանրությանը։ 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]